![](/banners/BeFunky-design.jpg)
«Գողտու բանը լավ բանի չի բերում». Սեյրան Սարոյան
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/16709639_1408058882583863_1629091173_o.jpg)
Այսօր ԵԿՄ համագումարում ԵԿՄ վարչության անդամ Սեյրան Սարոյանն առաջարկեց ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում վերընտրել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին:
«Եկեք բացեիբաց քվեարկենք, վերջացնենք հարցը: Գողտու բանը լավ բանի չի բերում»,- ասաց Սարոյանը:
ԵԿՄ անդամները միաձայն կողմ քվեարկեցին:
Մ.Գրիգորյանն իր խոսքում կարևորեց նոր սերնդի ռազմահայրենասիրական դատիարակությունը, զոհված, անհյատ կորած զինծառայողների հարցերով զբաղվելը.
«Բոլոր ծրագրերը պետք ա հասցնենք իրականացնենք, մեր երկրում քանի գնում, չի պակասում ո՛չ զոհը, ո՛չ պատերազմը»:
Նա նշեց, որ գիտակցաբար պետք է լծվեն ՀՀ ամրապնդման գործին: Իր վերընտրության համար Մ.Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց, որ նորից հնարավորություն տվեցին իրեն` միասին ծառայելու երկրին: