«Քու խաթեր, ուզո՞ւմ ես, էթամ՝ բերեմ ստե». Մանվել Գրիգորյանը՝ Իշխան Զաքարյանի և Արթուր Աղաբեկյանի մասին

Այսօր ԵԿՄ համագումարում ներկա չէին Վերահսկի պալատի նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանը և ԼՂՀ փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրանք երկուսն էլ ԵԿՄ վարչության անդամ էին, սակայն այսօր ընտրված վարչության նոր կազմում ո՛չ Զաքարյանը, ո՛չ Աղաբեկյանը չընդգրկվեցին:

ԵԿՄ համագումարից հետո լրագրողները ԵԿՄ վերընտրված նախագահ Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե Ի.Զաքարյանն ու Ա.Աղաբեկյանն ինչո՞ւ չէին մասնակցում համագումարին:

«Իրենք հրավիրվել են, չեն եկել, իրանց հարցրու,- ասաց Մ.Գրիգորյանը և հավելեց,- Քու խաթեր, ուզո՞ւմ ես, էթամ՝ բերեմ ստե»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս