Բաժիններ՝

Կոռուպցիայի կասկածներ Եվրոպայի խորհրդում. LaLibre-­ի անդրադարձը

Ժողովրդավարության պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը միտված Խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիայի գործը բացասական երևույթ է։ Այս մասին գրում է բելգիական La Libre լրատվամիջոցը:

«Պետք է պայթեցնել թարախաբույնը, դա մեր արժանահավատության հարցն է»,­ նշել է լյուքսեմբուրգցի ազատական Էնն Բրասյորը ով 2013-­15 թթ․ նախագահել է Վեհաժողովը։ «Թարախաբույն» բառով հղում է արվում ԵԽԽՎ­ում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախկին ղեկավար, իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեի գործին։

Ըստ Միլանի դատարանի կողմից նրա դեմ առաջադրված մեղադրանքի՝ նրա հաշվին պարբերաբար 2 մլն եվրոյի չափով գումարային փոխանցումներ են կատարվել Ադրբեջանի կողմից, ըստ երևույթին, այդ երկրում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի քվեարկության վրա ազդելու նպատակով։

ԵԽԽՎ­ն էլ ավելի անհարմար իրավիճակում է հայտնվել, երբ իտալական հետաքննությունը ԵԽԽՎ­ում ներկայում պաշտոնավարող այլ անդամների անուններ է հրապարակել, այդ թվում՝ ԵԽԽՎ ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտի անունը, ով նույնպես Եվրոպական ժողովրդական կուսակցությունն է ներկայացնում։

Արտաքին հետաքննչական խումբ Գործով զբաղվող Կարգավորման հանձնաժողովն այս հինգշաբթի հայտարարությամբ է հանդես եկել, որով «կոռուպցիայի բոլոր տեսակների
նկատմամբ զրո հանդուրժողականության կոչ էր անում» և պահանջում ԵԽԽՎ բյուրոյից ստեղծել Խորհրդարանական վեհաժողովի գործունեության գնահատմամբ և կոռուպցիան խթանող գաղտնի գործարքների լուսաբանմամբ զբաղվող արտաքին հետաքննչական անկախ խումբ, որը լավագույն միջոցն է որոշակի գործարքների անպատժելիությանը վերջ դնելու և ԵԽԽՎ­ի գործունեության և որոշումների նկատմամբ վստահությունը վերահաստատելու համար։

Ընդգծելով, որ գործի վերաբերյալ դեռևս վճիռ չի կայացվել՝ կարգավորման հանձնաժողովի նախագահ, շվեյցարացի սոցիալիստ Լիլիան Մորի Պասքիեն նշում է.

«Վոլոնտեի անունը չի նշվում տեքստում»։ Դա չի նշանակում, որ մենք չենք ուզում, որ այդ գործը քննվի: Մենք պահանջում ենք ԵԽԽՎ անկախ փորձագետների խմբի ձևավորում:
Ցանկանում ենք նաև հնարավորինս մասշտաբայնություն հաղորդել քննմանը՝ ԵԽԽՎ գործունեությունը կարգավորող էթիկայի կանոնները առավելագույնս բարելավելու համար:

Եթե հավատանք բելգիացի սոցիալիստ Պետրա դը Սուտերին, այդտեղ պատճառ կա. իր խմբի մյուս բելգիացի անդամի՝ Ֆիլիպ Մահուի նման, նա Կարգավորման Հանձնաժողովին հասցեագրված նամակը ստորագրող 64 անձանցից մեկն է, ովքեր պնդում էին, որ պետք է արտաքին հետաքննչական խումբ ձևավորվի, այլ ոչ թե ներքին: Նա նաև դարձել է ԵԽԽՎ­-ի սոցիալիստների կողմից ձևավորված Էթիկայի հանձնաժողովի անդամ, որի նպատակն է գնահատել լոբբինգի ազդեցությունը: Նա նշել է, որ շտապ արձագանքելու անհրաժեշտություն կա:

«Եվրոպայի Խորհրդում լոբբինգը արդյունաբերական հիմքեր չունի,­ բացատրել է նա: ­Այն ավելի շուտ «գաղափարական» բնույթ ունի, բայց բոլորս ենք դրա հետ առնչվում: Յուրաքանչյուր նստաշրջանի ընթացքում մենք քննարկումներ ենք ունենում շատ բարեհամբույր մարդկանց հետ ովքեր կրում են «այցելու» կամ «փորձագետ» գրվածքներով կրծքանշաններ: Եվ երբեմն մեզ որոշ ժամանակ է անհրաժեշտ հասկանալու համար թե ում հետ գործ ունենք: Այս քննարկումները կարող են օգտակար լինել, բայց պետք է նաև թափանցիկ լինեն: Հանրությունը իրավունք ունի տեղյակ լինելու, թե ում հետ եմ ես առնչվում, երբ աշխատում եմ ինչ­որ գործի վրա»:

Վերջիվերջո, Պետրա դը Սուտերին կցանկանար կայացած տեսնել լոբբինգով զբաղվող կազմակերպությունների գրանցման սկզբունքների ընդունումը այն ոգով, որն առկա է Եվրոպական Միության կառույցներում: Նա հաստատում է, որ Ադրբեջանի լոբբիստական քարոզչությունը հատկապես ակտիվ է Ստրասբուրգում: «Մեր բոլոր հրավերների ծախսերը այնտեղ փոխհատուցվել են այդ երկրի կողմից, իսկ մեզանից ոմանք տարվա ընթացքում նույնիսկ մի քանի անգամ են հրավիրվել այնտեղ»,­ նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս