«Մեկը որ ուզում ա հարսին բան ասի, ասում ա` ավելը չի իրար տալի, քամակն ա իրար տալի». Մանվել Գրիգորյան

Այսօր ԵԿՄ համագումարից հետո ասուլիսի ժամանակ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, թե ՀՀԿ-ԵԿՄ համագործակցությունը սկսվել է դեռևս 90-ականներին, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ, երբ ՀՀԿ-ն անգամ իշխանություն չի ունեցել:

Հարցին, թեե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ո՞ւմ է աջակցելու ռեյտինգային ընտրակարգով, Մ. Գրիգորյանը պատասխանեց, որ ԵԿՄ-ից 8 հոգի է առաջադրվել. «ԵԿՄ անդամները, որոնք ցանկություն են հայտնել ռեյտինգային դնեն, դրել են: Բայց քանի չի եղել, ես տենց շանս չեմ գնահատում: Ես իմ շանսը չեմ գնահատում, 17-րդ համար են դրել: Նախագահն է որոշել գրի, գրել է»:

Մ.Գրիգորյանն ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու հանգամանքը նորմալ է ընդունում: Նրա խոսքով, եթե նայենք հայ ժողովրդի հետ պատահած վատ դեպքերին, պիտի Քրիստոսի ծննդից գանք: Բացի այդ, ըստ նրա, ապրիլյան դեպքերը սկսվել են ամսի 1-ի գիշերը, ոչ թե ամսի 2-ին, իսկ ամսի 6-8-ին ավելի շատ զոհ ենք տվել. «Որ հարցեր տալիս են, մարդիկ խոսում են սենց բաներից, ես վիրավորվում եմ: Տենց որ լինի, մենք ոչ մի օր ընտրություն չպիտի անենք»:

«Մեկը որ ուզում ա հարսին բան ասի, ասում ա` ավելը չի իրար տալի, քամակն ա իրար տալի»,- փորձեց ավելի պատկերավոր ներկայացնել Մ.Գրիգորյանը` կրկնելով, որ նման օր չկա, որ մի հայ չզոհվի կամ հաշմանդամ չդառնա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս