Բաժիններ՝

Էլմար Մամեդյարովը կայցելի ՌԴ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան: Այդ մասին հաղորդել է ՌԴ արտգործնախարարությունը:

Փետրվարի 18­-ին ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և ՌԴ­ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուբյուլօղլին քննարկել են այցի պատրաստմանը վերաբերող հարցեր:

Հայտնի է, որ փետրվարի 21­22­ը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով պաշտոնական այց է կատարելու ՌԴ:

Նախարարներ Նալբանդյանը և Լավրովը կքննարկեն Հայաստան­Ռուսաստան դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Հանդիպմանը մտքեր կփոխանակվեն տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս