Բաժիններ՝

Մոգերինին հանդես է եկել ՌԴ­-ի դեմ պատժամիջոցները պահպանելու օգտին

Եվրոպական միության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կպահպանվեն մինչև մինսկյան համաձայնագրի իրականացումը՝ ուղղված Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորմանը:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ­նովոստի»-­ն, նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մինսկյան պայմանավորվածություններն ամբողջությամբ իրականացվեն: Ինչպես գիտեք, Ռուսաստանի դեմ գործում են պատժամիջոցներ, ինչպես Ղրիմի անօրինական միավորման, այնպես էլ Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով:

Այդ պատժամիջոցները հստակ կապված են մինսկյան պայմանավորվածությունների իրականացման հետ, և ԵՄ նման դիրքորոշումը կպահպանվի»,­ Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ ասել է Մոգերինին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728