«Քաղբանտարկյալներ միշտ էլ եղել են». Մանվել Գրիգորյանը՝ Սեյրան Օհանյանի հայտարարության մասին

«Եթե ինքը գիտեր այդ քաղբանտարկյալների տեղը, մի անգամ պետք է արտահայտվեր իր իշխանություն եղած ժամանակ»,- այսօր ԵԿՄ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ խոսելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից արված այն հայտարարության մասին, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

Մ. Գրիգորյանի համար անհասկանալի է Ս. Օհանյանի ներկայիս վարքագիծը. «Քաղբանտարկյալներ միշտ էլ եղել են ամեն տեղ՝ քաղաքական հայացքների համար, կամ հելել են՝ ռևոլյուցիա են ուզեցել անեն: Երբ անկախ պետականություն ենք ունեցել, տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ եղել են, եթե հակառակ են խոսում, նշանակում է… Իսկ եթե ինքը գիտեր այդ քաղբանտարկյալների տեղը, մի անգամ պետք է արտահայտվեր իր իշխանություն եղած ժամանակ: Էս մի քանի օրվա մեջ են եղե՞լ քաղբանտարկյալներ, թե՞ միշտ կային, ինքը իր ասածներին հակասում է: Ես իրեն իմ մարտական ընկեր եմ համարում: Նմանատիպ  մարդիկ, պետության պատասխանատու մարդիկ, երբ սկսում են պետությունից դժգոհել, ես դժվարանում եմ հասկանալ, որովհետև նրանք պետական գաղտնիքները գիտեն, լավ ու վատ կողմերը գիտեն: Եթե այդ ամեն ինչը կարային անեին, թող էն ժամանակ բարձրաձայնեին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728