Բաժիններ՝

Թուրքիայում նոր ահաբեկչության գործով ձերբակալվել է 26 կասկածյալ

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Վիրանշեհիր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվել է 26 կասկածյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Պայթյունի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել` 17 մարդ: Դատարանների և դատախազությունների աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար նախատեսված բնակելի համալիրի մոտակայքում պայթեցվել է պայթուցիկով բեռնավորված մեքենա:

Թուրքիայի իշխանությունները կատարվածի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

Շանլըուրֆայի նահանգապետ Գյունգոր Ազիմ Թունան հայտնել է, որ հարձակումն իրականացրել է 18­20 ահաբեկիչը, ով մեքենան կայանել է շենքի մոտ, այնուհետև հեռավորության վրա պայթեցրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728