«Ասում են` էշի քուռակն էշից առաջ ա ընկնում, գելերը հելնում ուտում են». Մանվել Գրիգորյան

«Մենք մեր վրա չենք կասկածում, քանի որ գիտենք ժողովրդի մտածելակերպը, եթե պիտի չընտրի, թող չընտրի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ գեներալ Սեյրան Սարոյանը` խոսելով առաջիկա ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում իր չընդգրկվելու և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին:

Դիտարկմանը, որ նույն ընտրատարածքում է առաջադրվել նաև Առաքել Մովսիսյանը, ինչպե՞ս են մրցակցելու իրար հետ, Ս.Սարոյանը պատասխանեց. «Շմայսը կարող ա ավելի շատ հավաքի: Մենք ընկերներ ենք, մեր մեջ թշնամություն չկա»:

«Ասում են` էշի քուռակն էշից առաջ ա ընկնում, գելերը հելնում ուտում են»,- ընկերոջն օգնության եկավ ու բազմիմաստ ակնարկ արեց ԵԿՄ նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված Մանվել Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728