Բաժիններ՝

Դևիդ Քեմերոնը ցանկանում է գլխավորել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը. The Sun

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ (2010 – 2016) Դեւիդ Քեմերոնը հույս ունի վերադառնալ մեծ քաղաքականություն եւ գլխավորել երկրի արտաքին գործերի նախարարությունը: Նոյեմբերի 2-ին այս մասին հայտնել է The Sun թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։

Թերթի տվյալներով՝ Քեմերոնն ընկերներին ասել է, որ «քննարկում է մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը եւ իրեն տեսնում է որպես արտաքին գործերի նախարար», եթե իրեն հրավիրի պահպանողականների ապագա առաջնորդը:

«Դեւիդը նվիրված է պետական ծառայությանը եւ հաճախ է ասում, թե չի բացառում վերադարձը քաղաքականություն՝ ներքին կամ միջազգային,- հրատարակությանը հայտարարել է նախկին վարչապետի ընկերներից մեկը:- Նա ընդամենը 52 տարեկան է, նա երիտասարդ է»:

Սակայն նման ցանկացած քայլ տեղի կունենա, ինչպես կարծում է The Sun-ը, 2019 թվականի գարնանը Քեմերոնի հուշագրությունների լույս տեսնելուց հետո որոշ ժամանակ անց: Նախարարների կաբնետի նախկին ղեկավարն ինքը հասկանալ է տվել, որ այն կարող է հրապարակվել մարտի 29-ից՝ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պաշտոնական օրվանից հետո: Հուշագրություններում հեղինակն, ինչպես սպասվում է, կփորձի վրեժխնդիր լինել ներկայիս նախարարներից ոմանցից, մասնավորապես, Մայքլ Գոուվից՝ հանրակցությունից դուրս գալու արշավի առաջնորդներից մեկից, ասված է նյութում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս