Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Լիբանանում է

Նոյեմբերի 1 ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանեց Լիբանանի Հանրապետություն։ Օդանավակայանում Նախարար Տոնոյանին դիմավորեց Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները ողջունելով իրար, ունեցան կարճ քննարկում։ 

Այսօր՝ նոյեմբերի 2 ին առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ Պատվո պահակախմբի ողջույնից հետո Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ դրեց Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին և վառեց անմար կրակը։ Այնուհետև երկու նախարարները ունեցան աշխատանքային հանդիպում։

Քննարկվեցին համագործակցության համատեղ ծրագրեր տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Հանդիպման ավարտին Երկու նախարարները ստորագրեցին Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։
Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանը մեկնեց հայ խաղաղապահների տեղակայման վայր։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930