
Վրաստանում հրաժարվեցին մարիխուանայի աճեցման գաղափարից

Վրաստանում մարիխուանայի բուծման մասին օրինագիծը հետ կկանչվի: Այս մասին հայտնել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանի պատրիարք Իլիա Բ-ի հետ կայացած հանդիպումից հետո:
«Գլխավոր հարցը, որը քննարկվել է պատրիարքի հետ, եղել էմարիխուանայի աճեցման վերաբերյալ օրինագիծը: Ավելի վաղ մենք այդ հարցը քննարկել ենք մեր թիմում եւ որոշում ենք ընդունել խորհրդարանից այն հետ կանչելու մասին: Մենք ավելի վաղ էլ բազմիցս հայտարարել ենք, որ չենք քննարկի այդ օրինագիծն առանց լայն քննարկման եւ հասարակության ու եկեղեցու հետ փոխհամաձայնության հասնելու, եւ այդ խոստումը կատարեցինք»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն Վրաստանի պատրիարքի հետ կայացած հանդիպումից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: