Ֆելիքս Ցոլակյանը հեռահար պլաններ ունի. արդեն համաձայնությունը ստացել է. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հայտնվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, պարզվում է՝ ամենեւին էլ օրենսդիր աշխատանքի վերադառնալու նպատակով չէ:
Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Ֆելիքս Ցոլակյանը մտադիր է վերադառնալ իր նախկին աշխատանքին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, ինչի մասին համաձայնության է եկել նոր իշխանությունների հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: