
Ադրբեջանում բնակելի շենքում որոտացած պայթյունի հետևանքով զինվորական է մահացել

Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի բնակելի շենքերից մեկում առավոտյան պայթյուն է որոտացել, և մարդիկ մնացել են փլատակների տակ:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունը գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:
Դեպքի վայրում գործող փրկարարները փլատակների տակից հանել են 3 քաղաքացու դիակներ: Մահացածներից մեկը զինվորական է:
Փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ զինվորական, ով տեղափոխվել է շրջանի զինվորական հոսպիտալ:
Տեղեկության համաձայն՝ փլատակների տակ մնացած մյուս անձանց որոնման աշխատանքները շարունակվում են: