«Հիմա նոր անձ է իշխանության, և հնարավոր է՝ նոր անձի վրա այդ հագուստն ավելի լավ է ընկալվում». Հրանուշ Խառատյան

«Նախկինում քննարկվում էր, թե Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով է ձևված։ Հիմա նոր անձ է իշխանության, և հնարավոր է՝ նոր անձի վրա այդ հագուստն ավելի լավ է ընկալվում»,- այսօր «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն. քաղացիական հասարակության դիրքորոշումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

«Մեզ մոտ Սահմանադրության հոդված 11-ով ասվում է, որ ՀՀ տնտեսական կարգի հիմքը սոցիալական, շուկայական տնտեսությունն է։ Ենթադրում եմ, որ դա պետք է նշանակի՝ հարկերի որոշակի ուղղորդում դեպի սոցիալական արդարություն, բայց դա Սահմանադրությամբ չի երևում։ Իսկ հոդված 59-ում ասվում է ՝շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը անբարեխիղճ մրցակցություն է, և հակամրցակցային համաձայնություններն արգելված են։ Բայց չկա, թե ինչպես է դա կարգավորվում։ Նախ՝ սա նշանակում է, որ մենաշնորհ կամ գերիշխող դիրք կարող է ունենալ, մյուս կողմից՝ չարաշահման խնդիրն է, իսկ դրա չափորոշիչը ո՞րն է»,- նկատեց Հրանուշ Խառատյանը։

Ազգագրագետի խոսքով՝ գործող Սահմանադրությունը շատ վատն է. «Գնալով մեր Սահմանադրությունները մարդկանց իրավունքներն ավելի սահմանափակող են դառնում։ Ես կարծում եմ, որ հասարակության համար լուրջ պահանջ է Սահմանադրությունը վերանայելու խնդիրը»։

Տեսանյութեր

Լրահոս