«ՀՔԾ պետն ուղղակի հաստատեց, որ իրենք ոչինչ չեն արել. Արդյունք չկա, ո՞ւր է մեղադրանքը». Դավիթ Շահնազարյանը՝ մարտի 1-ի մասին

ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար, քաղաքագետ Դավիթ Շահնազարյանն այսօր 24News-ի եթերում անդրադառնալով մարտի 1-ի գործին, ասաց.

«Երեկ ՀՔԾ պետը Մարտի 1-ի հարցով հայտարարություն արեց։ Ասվեց, որ արվել է հազարից ավել հարցաքննություն, 40-ից ավել խուզարկություններ, 23 փորձաքննություն, մի քանիսը շատ բարդ, 140 զենք և մեծ քանակությամբ փամփուշտ է ենթարկվել փորձաքննության, և սա 6 ամսվա ընթացքում իրենց կատարած աշխատանքն էր։ Սակայն չասաց ամենակարևորը։

Վարչապետը հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է։ ՀՔԾ պետը չասաց, թե քանի մեղադրանք է ավելացվել, ինչ մեղադրանքներ են հնչեցվել։ ՀՔԾ պետը, որն ըստ էության ղեկավարում է ագիտացիոն-պրոպագանդիստական մարմին, ուղղակի հաստատեց, որ իրենք ոչինչ չեն արել։ Արդյունք չկա, ո՞ւր է մեղադրանքը»։

 

Տեսանյութեր

Լրահոս