Վանաձորցի 82-ամյա Անի Հովհաննիսյանի հորդորը՝ Արամ Սարգսյանին
Այսօր Վանաձորում քաղաքացիների հետ ՄԵՆՔ դաշինքի նախընտրական հանդիպումների ընթացքում խանութներից մեկի տիրուհին՝ 82-ամյա Անի Հովհաննիսյանը, մոտ կանչեց դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանին։
«Սարգսյան ջան, մի քիչ լավ խոսա, մի քիչ լավ խոսա, ախպորդ գցի»,- խորհուրդ տվեց տիկինը։
Ա.Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչն է վատ խոսել։
«Հանկարծ սխալ մի բառ նախադասության մեջ չասես»,- պատասխանեց տիկին Անին։
«Շատ բարդ խնդիր եք ասում, հայերենը բարդ լեզու է, սխալ բառ չասելը…»,- ծիծաղով արձագանքեց Ա.Սարգսյանը։