«Այս ընտրությունների լեգիտիմությունն ապահովել է Հանրապետական կուսակցությունը». Դավիթ Շահնազարյան

«Այս ընտրությունների լեգիտիմությունը ապահովել է Հանրապետական կուսակցությունն իր մասնակցությամբ։ Սեպտեմբեր ամսին մեկ անձ, ով իր բոլոր պարտավորություններն ընտրությունների ժամկետների մասով անտեսեց, հայտարարեց, որ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին, և այդ ժամկետից 42 օր առաջ այս խորհրդարանը, որն իրնքը ընդունել է, այն Խորհրդարանը, որն իրեն տվել է լեգիտիմություն, միաժամանակյա ռեժիմով քննարկում է և իր լուծարման հարցը, և այսպես կոչված նոր Ընտրական օրենսգիրքը (ԸՕ)։ Դրա արձագանքները եվրոպական կառույցներից շատ մտահոգիչ էին։ Այսպիսի ափալ-թափալ ընտրություններ անցկացնելն ինքնըստինքյան արդեն լուրջ հարցականի տակ է դնում ընտրությունների լեգիտիմությունը, և եթե ՀՀԿ-ն այս ընտրություններին չմասնակցեր, լեգիտիմության կասկածը շատ ավելի մեծ էր լինելու»,-  այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասել է Դավիթ Շահնազարյանը։

«Ընտրությունները միայն քաղաքական պայքարի հերթական փուլն են։ Ես քաղաքական նպատակ եմ հետապնդում այս իշխանությունների՝ իշխանությունից հեռացումը օր առաջ, և դրա համար կանգ չենք առնելու և դրա համար օգտագործելու ենք եղած ողջ քաղաքական զինանոցը»,-հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս