Բանգկոկի տարբեր շրջաններում փոշու, դիզելային մրի մասնիկներով եւ բենզինային շարժիչների արտանետման արգասիքներով մթնոլորտի աղտոտվածության մակարդակն արդեն մեկ շաբաթ է, ինչ կազմում է 72-ից մինչեւ 92 միկրոգրամ մեկ խորանարդ մետրի հաշվով՝ 50 միկրոգրամ նորմայի «վերին» սահմանի դեպքում:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 12-ին ՀՀ մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, կուսակցությունների նախաձեռնությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև տեղի կուեննա բողոքի ցույց՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմահենակետում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացինեերի անվտանգությանը սպառանացող վարքագծի:
Կատարը Դուբայի փորձով հայտարարել է զանգվածային սպառավաճառքների, հյուրանոցների զեղչերի եւ զվարճանքների մեկամսյա փառատոն սկսելու մասին՝ տեղական շուկան աշխուժացնելու համար, որը լճացել է հարեւան երկրների տնտեսական շրջափակման պայմաններում:
ԱՄՆ-ի կառավարության բնականոն աշխատանքը, որն ընդհատվել է՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար ծախսերի, իշխանության համերկրային մարմինների ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագիծն ստորագրելուց նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարվելու պատճառով, չի վերականգվի առնվազն մինչեւ դեկտեմբերի 27-ը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սուրբծննդյան ուղերձով դիմել է զինծառայողներին եւ նրանց շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ներխուժումից երկիրը պաշտպանելու համար:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն ստորագրել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը:
Ինդոնեզիայում ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը դեկտեմբերի 24-ի առավոտվա դությամբ հասել է 281-ի, տուժածների թիվը գերազանցել է հազարը:
«Ցանկացած պահի այս գոտում կարող է անկայունություն բռնկվել: Պետք է հաշվի առնել այս իրողությունները, որ նման իրավիճակում Հայաստանի անվտանգության երաշխավորը ՀԱՊԿ-ը չէ, այլ Ռուսաստանը»,- ասաց Եվսեևը` շեշտելով, որ հարցի շուրջ որոշման կայացումը կհետաձգվի:
«Քաղաքական, սոցիալական առումով ճիշտ չէ, դա այդքան հրատապ չէ, ու մարդկանց Ամանորից առաջ դնել պրեսինգի տակ…»,- տարակուսանքը հայտնեց Ա.Մարգարյանը՝ հավելելով, որ դա քաղաքական օրակարգի հարց է։
«Ադրբեջանի նպատակն այն է, որ Արցախին՝ որպես հարցի կարգավորման ինքնուրույն սուբյեկտի, հանի բանակցություններից»,- շեշտեց Կարեն Վրթանեսյանը։
Միացյալ Նահանգների մայրաքաղաքը պետք է մինչեւ 2032 թվականը լիովին անցնի Էներգիայի՝ էկոլոգիապես մաքուր աղբյուրների եւ զգալիորեն կրճատի աղտոտված նյութերի արտանետումների ծավալը:
ՌԴ Պերմի մարզի Սոլիկամսկ քաղաքում «Ուրալկալիյ» ընկերության հանքահորում դեկտեմբերի 22-ին, Երևանի ժամանակով ժամը 11։04-ին տեղի է ունեցել ծխահարում։ Հանքահորում աշխատել է 17 մարդ, որոնցից 8-ը դուրս են եկել և չեն տուժել, իսկ 9-ն արգելափակվել են և զոհվել։
Ավարտին է մոտենում 2018 թվականը, և օրեր անց կամփոփենք տարին: Քաղաքական բարդ այս տարում, ցավոք, չունեցանք տնտեսական թռիչք, ինչպես խոստացվել էր հուլիս ամսին, և այս տարին ամփոփելու արդյունքում ցավով պետք է փաստենք, որ մարդկանց կյանքում որևէ բան դեպի լավը չի փոխվել:
Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մշակույթի նախարարության վերացումը 30 տարվա լիբերալիզմի շարունակությունն է»:
2017 թվականին ԱՄՆ-ում հրազենի կիրառման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ամյա առավելագույնին:
Իրական քաղաքականությունը ճիշտ հակառակը պետք է լինի՝ հենվելով ժողովրդական վստահության վրա, մերժել «խաչակրաց» առաջարկները, և վերահաստատել Հայաստանի ինքնիշխանությունը:
Սիրիայի Հալեպ քաղաքի Բուստան ալ Բաշայի շրջանում նոր բժշկական կենտրոնը շինարարները շահագործման կհանձնեն մինչեւ տարեվերջ:
Աշխարհի յուրաքանչյուր 6-րդ բնակիչ ցանկանում է ընդմիշտ լքել իր հայրենիքը եւ բնակություն հաստատել այլ երկրում: Այս մասին են վկայում այս շաբաթ հրապարակված, 2015-2017 թվականներին ամերիկյան Gallup խմբի կողմից 152 երկրների ավելի քան 450,000 մարդկանց հարցման արդյունքները:
«Հատկանշական է այն, որ Պուտինը հիշում է նաև նախորդ իշխանություններին և ըստ էության հորդորում շարունակել այն, ինչի հիմքերը գցել են նախորդ սերունդները, ինչը նաև նշանակում է, որ այսօր դեռ հստակ օրակարգ չկա, ինչը գուցեև բացատրելի է»:
2018թ. նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում բաց աղբյուրներից արձանագրվել է մահվան 3 դեպք, բոլորը՝ ոչ մարտական։ Գրանցվել է նաև մեկ վիրավոր։
«Երբ գյուղացու ձայնը պետք է լինում, ընկնում են գյուղերը, գյուղացիների հացն ուտում, ձայներ են խնդրում, բայց հենց գալիս է գյուղացու դիրքերն ամրապնդելու պահը, Գյուղնախարարությունը միացնում են Էկոնոմիկայի նախարարությանը, որն անընդունելի է»:
Հյուսիսային Կորեայի հազարից ավելի քաղաքացիներ են Հարավային Կորեա փախել 2018 թվականի սկզբից ի վեր:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, դեկտեմբերի 25-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցով կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Եվրասիական տնտեսական միությունում 2019թ. Հայաստանի կողմից նախագահության ստանձմամբ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը մեր երկրից այդ կառույցում որոշ ակտիվություն է սպասում:
«Այդ 100 հազարից ավելի պետական ծառայողին որ գցում է փողոց, թող իր անվտանգության աշխատակիցներին, իր մեքենաները, իր գրասենյակների նազիր-վեզիրներին կրճատի, իրենց ծախսերը կրճատի, աննպատակ ուղևորությունների ծախսերը կրճատի։ Ի՞նչ են արել այս 6-7 ամսում»։
«Փաշինյանի այս երկու որոշումները՝ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները Կրթության և գիտության նախարարությանը միավորելն ու Սփյուռքի նախարարությունը լուծարելը, սխալ եմ համարում: Հայն ուրիշ ազգերի նման չէ, 13 միլիոն հայություն կա, որից 10 միլիոնը սփյուռքահայ է: Առանց սփյուռքի՝ հայ ժողովուրդը նույնիսկ շնչել չի կարողանա: Իսկ առանց մշակույթի՝ հայ ազգը կմեռնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վերջերս ՀՀ տեղափոխված հալեպահայ Հրայր Ագուլյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին:
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ազնավուրի հրապարակում, բողոքի ցույց էր տեղի ունենում «Ազատություն Քոչարյանին» խորագրով, որը կազմակերպել էր «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը»: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել: Ակցիայի ժամանակ ելույթով հանդես եկավ ԱՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ, ֆիզիկոս Գրիգորի Աֆանասյանը:
Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմամբ: Այդ մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: