Բաժիններ՝

Մեթիսն ստորագրել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը. Fox News

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսն ստորագրել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը: Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պենտագոնի մի պաշտոնյայի: Ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարը AFP-ին տված հարցազրույցում հավաստել է, որ հրամանագիրն ստորագրված է:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում ԻՊ-ի դեմ տարած հաղթանակի եւ արաբական այդ երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին, նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարը նրանց միակ նպատակն էր:

Դրանից շատ չանցած Ջեյմս Մեթիսը հրաժարական տվեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնից: Նա հրապարակեց մի նամակ, որում ասված է հանգուցային հարցերի շուրջ նախագահի հետ ունեցած տարաձայնությունների մասին:

Նախօրյակին Թրամփը հայտարարել է, որ 2019 թվականից պաշտպանության նախարարի պաշտոնակատար կդառնա Պենտագոնի ներկայիս փոխղեկավար Պատրիկ Շանահանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31