ԱՄՆ-ն իր նպատակին չի հասնի, չնայած այն բանին, որ Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներն Իրանում բացասական ներգործություն են ունենում կենսամակարդակի վրա:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ազգային ժողովի նախագահի լիազորությունների ավարտման նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Էրդողանը ԱՄՆ գործընկերոջը՝ Դոնալդ Թրամփին հրավիրել է Անկարա, և նշել, որ Թրամփը Թուրքիա կայցելի 2019 թ.:
Պուեբլայի նահանգապետ Մարթա Էրիկա Ալոնսոն եւ նրա ամուսինը՝ Ռաֆայել Մորենո Վալիեն, զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով:
«Հայաստանում հերթական և անխուսափելի իշխանափոխությունից հետո շատ արագ հանրային սեփականություն կդառնան այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած և արդյունքների հարյուրավոր զարհուրելի փաստեր, չէ՞ որ դրանք կատարվել են հազարավոր մարդկանց վկայությամբ և մասնակցությամբ, որոնք այսօր գուցե վախենում են խոսել, բայց վաղն իրենց պարտքն են համարելու թոթափել իրենց խիղճը տանջող այդ բեռը և բարձրաձայն պատմել իրականությունը: Ուստի այս ընտրությունները ՍԴ-ում չվիճարկվող առաջին ընտրություններ դիտարկելու մեջ մեր շնորհքը ու լուման շատ ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանինը»:
Ինդոնեզիայում ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 429-ի:
Սիրիայի քրիստոնյաները կաթոլիկական տոմարով Սուրբ Ծնունդն առաջին անգամ Դամասկոսում նշել են կառնավալային երթով:
Քաբուլում կառավարական համալիրի վրա կատարված հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 43-ի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Փհենյան հետ բանակցություններում առկա առաջընթացի մասին եւ ընդգծել, որ անհամբերությամբ է սպասում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ նոր հանդիպմանը:
«Իրատես» թերթը գրում է. «Հետընտրական շրջանում, երբ իշխանությունը պետք է ձեռքերը «քշտած» սկսի գործ անել, էլի մի բան խանգարում է։ Հիմա էլ ասում են` սպասեք, տեսնենք ինչպիսի կառավարություն է ձեւավորվում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի շրջապատի ներկայացուցիչները գրոհ են սկսել ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ներկայացրած կադրերի դեմ:
«Ուրբաթ օրը, դատարանի որոշմամբ, փոխվել է ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ կալանքը, եւ նա 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Որպես պաշտոնական պատճառ` նշված է նրա առողջական վիճակը. դատարան են ներկայացվել բժշկական փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի էր նրան կալանքի տակ պահելու հետ:
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԽ-ի եւ ՄԻԵԴ-ի ներկայացուցիչները վերջերս հանդիպում են ունեցել հայաստանցի մի քանի դատավորի հետ: Քննարկումները հիմնականում վերաբերել են դատական համակարգի խնդիրներին, բացթողումներին եւ արդար դատաքննությանն առնչվող նման այլ հարցերի:
Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը հավանաբար կկալանավորվի արդեն 2019-ին, մասնավորապես, հունվարի 14-ից հետո, երբ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա և 6-րդ գումարման խորհրդարանը կհամարվի արձակված։
«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ կառավարությունը այդպես էլ չի կողմնորոշվում կառուցվածքային փոփոխությունների հարցում՝ մտավախություն ունենալով, որ հապճեպ ընդունված որոշումների հետեւանքով կարող են կազմաքանդել ամբողջ պետական կառավարման համակարգը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո բավական ակտիվացել են տարատեսական սոցիալական դժգոհության դրսևորումները, լինեն դրանք գործադուլ, Կաթողիկոսի, գյուղապետի հրաժարականի պահանջ, թե մեկ այլ բան:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Մոսկվայում տեղի ունեցող Լուկաշենկո-Պուտին (այդ թվում եւ ընդլայնված կազմով) հանդիպումը Հայաստանի համար շատ կարեւոր է թե՛ գազի գնի, թե՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կառավարությունում մինչ այս պահը «գորշ կարդինալի» տիտղոսին հավակնում է առանձնապես շատ «չցցվող», իրականում կառավարությունում «ասող»-գործ անող Տիգրան Ավինյանը` յուր խարիզմատիկ խորհրդական Ժորիկի` Հովիկ Արգամիչի երբեմնի օգնական Գեորգի Մուրադյանի ջերմ օժանդակությամբ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգե՞լ է Մոսկվայում բուժման կուրսեր անցնող Սեյրան Սարոյանն իր երբեմնի ընկերոջը՝ Մանվել Գրիգորյանին՝ հարցրինք գեներալի օգնական Գեւորգ Ստեփանյանին։ «Ոչ, չի զանգել»։ Իսկ առաջիկայում Սարոյանը կվերադառնա՞ Հայաստան։ «Պարոն Սարոյանը բուժման ընթացքի մեջ է, եւ հայտնի չէ, թե երբ կավարտի ու կվերադառնա»։
Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ում ժամանակավոր բյուջեի չընդունված նախագծի պատճառով կառավարական հաստատությունները մասնակիորեն դադարեցրել են աշխատանքը, Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում երեխաներն, այնուամենայնիվ, կկարողանան Կոլորադոյի ռազմաբազայից տեղեկատվություն ստանալ Սուրբծննդյան գիշերը Սանտայի Քլաուսի տեղափոխությունների վերաբերյալ:
«Էժան գազ բոլորն են ցանկանում, բայց գազի գինը նաև քաղաքականություն է, դրանով Ռուսաստանը հստակեցնում է իր ավելի լայն քաղաքականությունը»:
ԱՄՆ-ի մի շարք ֆեդերալ գերատեսչությունների աշխատանքի դադարեցումը դժվարացնում է երկրի գլխավոր Սուրբծննդյան տոնածառի լուսաշղթայի նորագման գործընթացը, որն ավելի վաղ վնասել է աննհայտ մի անձ:
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ստամբուլի ոստիկանության թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները երկրի սահմաններից դուրս ամենախոշոր գործողությունն են իրականացրել։
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ F-35 կործանիչների վերանորոգման կենտրոնը բացի ԱՄՆ-ից լինելու է նաև Թուրքիայում:
Քաբուլում կառավարական շենքեր գրոհած անհայտ անձինք պատանդ են վերցրել Աֆղանստանի պատերազմից տուժածների ընտանիքների և սահմանափակ կարողություններով անձանց հարցերով ազգային վարչության մեծ թվով աշխատակիցների:
«Այսօր ցուցարարները պահանջում են Մանվել Գրիգորյանին կալանավորել, վաղը կարող են պահանջել գլխատել կամ գնդակահարել։ Մի՞թե սա է այն իրավական պետությունը, որն այդ ցույցի մասնակիցներն ուզում էին ունենալ։ Սրա մասին մեզ չի ասել հեղափոխության առաջնորդը՝ երկրի գործող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը»։
Իրաքի իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս գալուց հետո պաշտպանեն պետական սահմանը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՉԺՀ-ում ՀՆԱ-ի աճի տեմպերը 2019 թվականին կարող են կրճատվել մինչեւ 6,3 տոկոս: