Հազարից ավելի մարդ է ԿԺԴՀ-ից Հարավային Կորեա փախել 2018 թվականին
Հյուսիսային Կորեայի հազարից ավելի քաղաքացիներ են Հարավային Կորեա փախել 2018 թվականի սկզբից ի վեր: Այդ մասին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով միավորման գործերի հարավկորեական նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ այս տարվա հունվարից մինչեւ նոյեմբեր Հարավ են փախել 1042 հյուսիսկորեացիներ: Այդ ցուցանիշը համադրելի է անցյալ տարվա հետ, երբ համապատասխան ժամանակաշրջանում Հարավային Կորեա էր փախել 1045 մարդ:
«Այն պահից, երբ Կիմ Չեն Ունը իշխանության եկավ 2012 թվականին, ամեն տարի հազարից մինչեւ 1,5 հազար հյուսիսկորեացիներ են փախչում Հարավ»,-ասել է հարավկորեական գերատեսչության ներկայացուցիչը:
Նախարարության տեղեկատվության համաձայն, այս տարվա նոյեմբերի դրությամբ ԿԺԴՀ-ից այն փախածների ընդհանուր թիվը, որոնք ներկայում ապրում են Հարավային Կորեայի տարածքում, հասել է 32,3 հազարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: