Բաժիններ՝

Մեյը երախտագիտություն է հայտնել բրիտանացի զինվորականներին ՌԴ-ի ներխուժումից երկիրը պաշտպանելու համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սուրբծննդյան ուղերձով դիմել է զինծառայողներին եւ նրանց շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ներխուժումից երկիրը պաշտպանելու համար: Այս մասին հաղորդել է The Sun-ը:

Քաղաքական գործիչը նշել է զինվորականների դերը Սոլսբերիում Սկրիպալների ընտանիքի թունավորման հետեւանքների վերացման գործում, ինչպես նաեւ բարձր է գնահատել Ռուսաստանի ներխուժումից Բրիտանիայի տարածքային եւ օդային սահմանները պաշտպանելու աշխատանքը:

Բացի դրանից, Մեյը զինվորականներին շնորհակալություն է հայտնել ահաբեկչության եւ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի զինված ուժերը կշարունակեն դիմակայել Սիրիայում խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի կիրառմանը: Վարչապետը կանխատեսել է նոր խնդիրներ, որոնք երկրին սպասում են 2019 թվականին, եւ զինծառայողներին կոչ է արել դրանք ընդունել արիաբար եւ տոկունորեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս