Բաժիններ՝

Բանգկոկում տապն ու անհողմությունն օդի վտանգավոր աղտոտում են առաջացրել

Բանգկոկի տարբեր շրջաններում փոշու, դիզելային մրի մասնիկներով եւ բենզինային շարժիչների արտանետման արգասիքներով մթնոլորտի աղտոտվածության մակարդակն արդեն մեկ շաբաթ է, ինչ կազմում է 72-ից մինչեւ 92 միկրոգրամ մեկ խորանարդ մետրի հաշվով՝ 50 միկրոգրամ նորմայի «վերին» սահմանի դեպքում: Այդ մասին հատուկ հայտարարության մեջ հայտնել է Թաիլանդի մայրաքաղաքի վարչակազմի մթնոլորտի աղտոտման վերահսկողության դեպարտամենտը:

Մեգապոլիսի վարչակազմի ինտերնետ-կայքում դեկտեմբերի 23-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորինս մնալ իրենց տներում, իսկ փողոց դուրս գալու անհրաժեշտության դեպքում կրել մառլյայի խոնավ դիմակներ կամ շնչադիմակներ: «Այս ամենի մեղավորը դեկտեմբերի վերջի համար արտասովոր տապն է եւ գրեթե լիակատար անհողմությունը»,- դեկտեմբերի 24-ին ՌԻԱ Նովոստիին ասել է Բանգկոկի օդերեւութաբանական բյուրոյի խորհրդատու Քրայսաք Սիսամփանը:

«Բանգկոկը գտնվում է Սիամի ծոցի հենց ափին, եւ սովորաբար, երբ ծովից քամիներ են փչում, քաղաքի օդն ինքնամաքրվում է, ավելի ճիշտ՝ փոխվում է դրա հաշվին, քաղաքը, կարծես, օդափոխվում է: Արդեն մեկ շաբաթէ, ինչ քամի գրեթե չկա, եւ ոչ տիպական շոգ է տարվա այս ժամանակի համար: Այժմ գիշերները եւս ջերմաստիճանը մնում է 30 աստիճանի եւ ավելի բարձր մակարդակում»,- պարզաբանել է մասնագետը: Նա նաեւ հիշեցրել է, որ Բանգկոկում օդի աղտոտման հիմնական ազդանյութը քաղաքային տրանսպորտի եւ դիզելային շարժիչնեով բազմաթիվ մասնավոր ավտոմոբիլ-պիկապների դիզելային մուրն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս