ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Գերմանիա՝ Ռամշտայնի ամերիկյան ավիաբազա:
Բրիջիտ Բարդոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին քննադատել է որսորդության ոլորտում նրա քաղաքականության համար՝ հայտարարելով, թե երկիրը վերածվել է «զվարճանքների կենտրոնի», որտեղ սպանում են կենդանիներին:
«Հայաստանի դիվանագիտության խնդիրն է՝ ակտիվորեն առաջ մղել սեփական օրակարգը, եթե այն տարբերվում է ադրբեջանական օրակարգից, այլապես կարող է տպավորություն ստեղծվել, թե հայկական կողմը դեմ չէ նույնիսկ որոշ հարցերում ադրբեջանական մոտեցումներին»:
Ռուսաստանցիները երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին տարվա քաղաքական գործիչ են ճանաչել, ինչի մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ)հարցման ամփոփիչ տվյալները, որոնք դեկտեմբերի 26-ին ստացվել են ՏԱՍՍ-ում։
Բրիտանական Guardian պարբերականը «2018թ.՝ ավտոկրատների տարի» վերնագրով հոդված է հրապարակել:
Ամենաակնհայտ փաստարկը Բոլթոնի ասած ուժեղ մանդատի փորձարկումն է։ Սա շարունակությունն է այն թեստային գնդակի, որն ընտրական շրջանում Սասուն Միքայելյանը նետեց հասարակությանը՝ հայտարարելով ղարաբաղյան շարժման նկատմամբ թավշյա հեղափոխության գերակայության մասին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կարողացել են հաջողությամբ հետ մղել զինված ուժերի Գլխավոր շտաբի վրա իրականացված կիբերհարձակումը:
Երևանի Լենինգրադյան կամ կենտրոնական փողոցներից որևէ մեկն Արցախի ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու հարցը մնում է «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով փոխելու» նախաձեռնության՝ նախկին, իսկ այժմ՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Լևոն Զաքարյանի ուշադրության կենտրոնում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ռուսաստանի Դաշնություն:
Ազգային անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Նոր տարուց հետո կայցելի Թուրքիա:
«Հիմք չկա հակասահմանադրական ճանաչելու։ Բայց եթե կդիմեն, թող դիմեն, դեմ չենք լինի։ Կարծում ենք, ՍԴ-ն ուղղակի կհաստատի, որ այդ որոշման մեջ որևէ հակասահմանադրական բան չկա»։
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հակադրվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե իրենք հաղթանակ են տոնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Լիբանանի իշխանությունները մտադիր են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոք ներկայացնել՝ կապված այն փաստի հետ, որ իսրայելական ինքնաթիռները Սիրիային հարվածներ հասցնելու նպատակով ներխուժել են իրենց երկրի օդային տարածք՝ վտանգ ներկայացրելով ուղևորափոխադրող օդանավերի համար:
Ճապոնիայի կառավարությունը դեկտեմբերի 26-ին հայտարարել է Կետորսության միջազգային հանձնաժողովից դուրս գալու մասին՝ դրանց առեւտրային որսն արդեն եկող տարվա հուլիսին վերսկսելու համար:
Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեն տապալել է «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Էմզար Կվիցիանիի նախաձեռնությունը՝ Վրաստանում մուսուլմանական հագուստ՝ չադրա, նիքաբ եւ բուրկա կրելու արգելք սահմանելու մասին։
Ադրբեջանում դատական համակարգից հեռացվել է ավելի քան 120 դատավոր:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տարբեր գնահատականներ են հնչում: Ինչպիսի՞ն է բանակցային գործընթացը այս պահին, ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի լավատեսական սպասումները, ինչպիսի՞ դիրքորոշում ունի հայկական կողմը:
Հատուկ քննչական ծառայությունը լրացրել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը:
Իսրայելի Կնեսետը վերջնական ընթերցմամբ օրենք է ընդունել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, որում չեղարկվել է այն անձանց վաղաժամկետ ազատման իրավունքը, որոնք դատապարտվել են ահաբեկչական գործունեություն իրականացնելիս սպանության կամ սպանության փորձի համար:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեկտեմբերի 26-ին պաշտոնապես հայտարարել է երկրում ռազմական դրության գործողության դադարեցման մասին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանները 26.12.2018 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 27-ին Մոսկվայում քննարկելու են երկկողմ օրակարգի հանգուցային թեմաները եւ փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքում:
Սիցիլիայի արեւելքում ստորգետնյա ցնցումների հետեւանքով տուժածների թիվը հասել է 28-ի:
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք իր վրա՝ որպես «Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննական մարմնի ղեկավար, ճնշումներ գործադրվել են, նշելով միայն, որ, եթե վերաբացվի գործի վարույթը, ինքը կխոսի ու կփորձի օգտակար լինել, իսկ այժմ ավելին ոչինչ չի ասի։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն ամերիկյան դեսպանության կողմից ձեռք բերված բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն սարքերը նվիրաբերվել են ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյին»։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին դեկտեմերի 26-ին Քաբուլ կատարած այցի ժամանակ հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ իրանական կողմի ունեցած բանակցությունների մասին:
Ռուսաստանի Արտաքին գործերի նաժարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում բրիֆինգի ժամանակ մեկնաբանել է 2019թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru-ն։
Թուրքան զինտեխնիկա է ուղարկել Սիրիա: Դեկտեմբերի 25-ի երեկոյան նկատվել է, թե ինչպես են Թուրքիայի սահմանամերձ Քիլիս նահանգից տանկերով բեռնված բեռնատար մեքենաները հատում թուրք-սիրիական սահմանը:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիան անելիք չունի արցախյան գործընթացում.
ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն առաջին ատյանի դատարան՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: