Կանադայի հարավի Բրիտանական Կոլումբիայի նահանգում գրեթե 300 հազար սպառողներ առանց լույսի են մնացել սաստիկ փոթորկի պատճառով:
Առնվազն 13 մարդ է զոհվել դեկտեմբերի 20-ի երեկոյան Չեխիայի հյուսիս-արեւելքի Կարվին քաղաքի մերձակա GSM ածխահանքում մեթանի պայթելու հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Պենտագոնի ղեկավար Ջեյս Մեթիսը մի շարք հարցերի շուրջը տարբեր հայացքներ ունեն:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են երկրի անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Թբիլիսիի Վազիսուբանի արավարձանում ավազակային հարձակում է կատարվել «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա:
Լոնդոնի Գաթվիկ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը. դեկտեմբերի 21-ին այնտեղ վայրԷջք է կատարել առաջին մարդատար ինքնաթիռը:
Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» շարժման շրջանակներում բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր տուժել է գրեթե երեք հազար մարդ, այդ թվում՝ հազարից ավելի իրավապահներ:
Մետրոյի մոտ 8 կայարան կկառուցվի, ինչպես նաև ուղևորները հնարավորություն կունենան Սամգորիից վերգետնյա մետրոյով տեղափոխվել օդանավակայան:
Առնվազն հինգ մարդ է զոհվել դեկտեմբերի 20-ի երեկոյան Չեխիայի հյուսիս-արեւելքի Կարվին քաղաքի մերձակա GSM ածխահանքում մեթանի պայթելու հետեւանքով:
Ջեյմս Մեթիսը որոշում է ընդունել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարակարծությունների պատճառով:
Միացյալ Նահանգները մտադիր է փակել իր ռազմակայանը Սիրիայի Էթ Թանֆ բնակավայրի շրջանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է Աֆղանստանից մոտավորապես 7 հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման պլան պատրաստել:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմին տհաճ անակնկալ է մատուցել նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, ով ԱԺ արտահերթ ընտրություններից հետո «Իմ քայլը» խմբակցության առաջին նիստի ավարտին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, ինքն այլևս Սփյուռքի նախարար չի լինելու, այլ լինելու է խորհրդարանում: «
Քվեարկության հեռարձակումը կատարվել է երկրի օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։
«Եղել է տեղեկատվություն Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին»,- «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության աշխատանքին՝ ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սփյուռքի նախարարություն Հայաստանի Հանրապետությանը պետք է։
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը պաշտոնաթող կլինի փետրվարի վերջին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած տեղեկություններին, որ ԱԺ արտահերթ ընտրությունների, իսկ դրանից առաջ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ՀՅԴ-ի ներսում լուրջ դժգոհություն են առաջացրել ընդդեմ Հրանտ Մարգարյանի և առհասարակ ՀՅԴ ղեկավարների, քանզի նրանց են վերագրում ձախողումների ալիքը, սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, դեռևս պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը վստահեցնում է, որ ինքը «դժգոհողների» շարքում չէ։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա, հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանի այցը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ չեն լինի: Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանությունները հանգել են կոնսենսուսի ԱՀ իշխանության ձևավորման հարցում:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար Մանե Թանդիլյանի թեկնածության առաջադրման որոշումը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում, որտեղ համարում էին, թե այդ տեղը իրենցն է՝ ավելի մեծաթիվ խմբակցություն լինելու հիմնավորմամբ:
«Իրատես» թերթը գրում է. «Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արամ Մելքոնյանը. վերջինս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցին է: «Իրատեսի» տեղեկություններով՝ նա 6-7 տարի բնակվել է Մոսկվայում, մի կարճ շրջան էլ՝ Արգենտինայում, մարտեր առանց կանոնների սպորտաձեւի մարզիկ է:
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաստ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը, ինչը նշանակում է, որ Հայաստանը ռուսական կողմի, մասնավորապես Գազպրոմի հետ պետք է բանակցի նոր պայմանագրի շուրջ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը IMF շատ վատ են ընդունել ԾԻԳ-երի (Ծրագրերի իրականացման գրասենյակ) եւ հիմնադրամների մասին Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա այդ կառույցներն անվանեց «ատկատներ, կոռուպցիա» սնող՝ կոռուպցիայի ամենամեծ օջախները մեզանում։
«Հրապարակ» թերթ գրում է. ««Իմ քայլը» դաշինքն արդեն որոշել է, թե խորհրդարանի որ հանձնաժողովներն է վերցնում, չնայած իշխող ուժը վստահեցնում է, որ ընդդիմադիրների հետ կոնսուլտացիաները շարունակվում են։
«Ժամանակ» թերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարքային նախարարից կվերածվի սուպերնախարարի՝ փաստացի ղեկավարելով երեք նախարարություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները։ «Մեզ մոտ բողոքարկելու հարցում տարաձայնություններ չկային, այդպես որոշեցինք եւ վերջ»։
«Իրատես» թերթը գրում է. «Նոր իշխանությունների համար «գըմփ-գըմփ-հուն» երկրորդական է դառնում՝ տեղը զիջելով ադրբեջանաթուրքական մուղամներով, սուլոցներով ու քաղցրահամ կենացներով խնջույքներին:
Համացանցի թուրքական տիրույթում մեծ իրարանցում է առաջացրել «FIFA 2019» համակարգչային հայտնի ֆուտբոլային խաղում Թուրքիայի սահմանների քարտեզը։ Բանն այն է, որ հրապարակված քարտեզում չեն երևում Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող որոշ նահանգներ։