Ըստ նրա, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշում է, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ, սակայն դրան զուգահեռ՝ հայկական պետությունը և քաղաքական վերնախավը չի իրականացնում այնպիսի գործընթացներ, որպեսզի մշակվեն «Մադրիդյան սկզբունքներին» այլընտրանք փաթեթներ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վեց անդամ պետությունների հինգ անդամներ պաշտոնապես հաստատել են Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Միայն Երևանը չի հայտնել իր դիրքորոշումը:
Այս տարվա ընթացքում ես հավաքել եմ արտառոց ուղերձների կամ կանոնների տարբեր օրինակներ, որոնք պարտադրվում են թուրքական հասարակությանը։ Բնականաբար, միլիոնավոր ազատամիտ և քաղաքակիրթ թուրքեր դժգոհ են այս ժամանակավրեպ կանոններից, սակայն քանի դեռ Էրդողանը իշխանության ղեկին է, նման խիստ միջոցները շարունակելու են պարտադրվել բոլոր թուրք քաղաքացիներին… Ահա մի քանի օրինակ.
«Իրականում Փաշինյանին 80% քաղաքացիներ ձայն չեն տվել, իսկ ով ձայն է տվել, տվել է կեղծ թեզի համար՝ կեղծ հեղափոխություն և կեղծ հակահեղափոխություն, բայց այդ մարդիկ այսօր նույնպես տուժելու են։ Ինչքա՞ն կարելի է խաբել»։
Հաճելի է, չէ՞։ Մի քանի տասնյակ մարդ կանգնած է աշխատանքը կորցնելու շեմին, իսկ քաղաքական թիմի ներկայացուցիչ, պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը «հումոր» է անում։ Բայց իրականում մարդը լավ տրամադրություն ունի ու չի թաքցնում դա։ Ինքը հո աշխատանք չի՞ կորցնում։
Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հայտարարել երկրում:
Մեր երկու երկրների հարաբերությունները պատմականորեն հիասքանչ են: Կարծում եմ՝ մարդիկ չեն գիտակցում, որ մեր պատմությունը ոչ թե մի քանի դարի, այլ մի քանի հազար տարվա վաղեմություն ունի:
Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն:
Վրաստանում նախագահական ընտրություններից հետո Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, չընդունելով ընտրության արդյունքները, իր կողմնակիցներին ընտրությունների դեմ ընդվզելու կոչ է արել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծում է, որ Ռուսաստանը Հայաստանի բնական դաշնակիցն է:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ որոշում է ստորագրել, որով ընդլայնել է Ուկրաինայի ֆիզիկական եւ իրավաբանական այն անձանց ցուցակը, որոնք հայտնվել են Ռուսաստանի սահմանափակիչ միջոցների ներքո։
Ես կարծում եմ, որ այս պայմաններում նախարարությունների միացումները և կրճատումը մեծ խառնաշփոթ է առաջացնելու։ Սրանից առաջ Հայաստանում փոխվեց Սահմանադրությունը, ինչը բերեց նոր օրենքների ընդունման, և հիմա շատ օրենքներում ունենք հակասություններ, և դեռ երկար ժամանակ է պետք դա շտկելու համար։ Հետո եղավ հեղափոխական իշխանափոխություն, որը նույնպես մեծ սթրես էր ամբողջ տնտեսության և կառավարման համակարգի համար։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հավատացած է, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով:
Ռուսաստանի պատվիրակությունն Իրանի հետ համաձայնեցրել է 2019 թվականին ռազմական ոլորտում համագործակցության պլանը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւմուտքում առնվազն 50 մարդ է զոհվել ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով:
Վրաստանի խորհրդարանը քննարկում է երկրի «Ազգային անվտանգության քաղաքականության պլանավորման եւ համակարգման կանոնների մասին» օրենքի՝ կառավարության պատրաստած ուղղումները, որոնց շրջանակներում Ազգային անվտանգության նոր խորհուրդը կգտնվի վարչապետի ենթակայության ներքո, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Աֆղանստանի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են «Հաքանիի ցանց» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին:
Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու լուրը տեղիք է տվել հանրային դժգոհությունների, փորձ է արվել անգամ պարզաբանումներ պահանջել որոշում կայացրած դատավորից և այլն:
Մեկը` կեսկատակ, այսինքն` շնորհակալություն հայտնենք պարոն Մամեդյարովին, որ Ամանորի նախաշեմին, Սուրբ ծննդյան տոների նախաշեմին այսպիսի նվեր է մատուցում Արցախի ժողովրդին, որին մենք այդքան սպասել ենք, մի քիչ նվերը, իհարկե, ոչ լիարժեք է, ոչ համապարփակ, նա պետք է նաև հայտարարեր, որ Ռամիլ Սաֆարովին կնշանակեն Արցախի մարզպետ, և դրանով մենք ավելի բավարարված կզգայինք մեզ և ավելի երջանիկ:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը 2016թ. ապրիլին ձեռք է բերել գաղտնալսող սարքեր: Դեռ հետևություններ չեմ անում, կարծում եմ կլինի պաշտոնական պարզաբանում: Կից` փաստաթուղթը»:
«Իշխանության բիրտ կամայականություն է, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր կալանավորված է»,- «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակող «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Չինաստանի արեւելքի Ֆուցզյանի նահանգում դանակով զինված տղամարդն առեւանգել է երթուղային ավտոբուսը՝ պատանդ վերցնելով ուղեւորներին:
Հատուկ քննչական ծառայությունն ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։
Մամեդյարովը հայտարարել է Ղարաբաղի «բարձր ինքնակառավարման» պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն։
ԱՄՆ-ի պատժամիջոցներն ավելի պակաս ազդեցություն կունենային, եթե Իրանն ավելի քիչ կախված լիներ նավթից:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարություններին:
Դեկտեմբերի 25-ին անհայտ անձինք Տրիպոլիում գրոհել են Լիբիայի արտաքին գործերի նախարարության շենքի վրա:
ԱՄՆ-ի Սպիտակ տունը հայտարարել է Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև կայանալիք հնարավոր հանդիպման մասին:
Համահայկական հնչեղություն ձեռք բերած տիկնոջ ցուցմունքով հարուցվում են քրեական գործեր, կալանավորվում են մարդիկ։ Տիկինը գտնվում է պետության հովանու ներքո և օրեցօր ընդլայնում իր գործողությունները՝ տարբեր մանիպուլյատիվ հայտարարություններով ազդելով հանրային կարծիքի վրա։
ՕՊԷՔ+ երկրների հետ համաձայնագրի գործողության երկու տարվա ընթացքում Ռուսաստանը լրացուցիչ առնվազն 120 միլիարդ դոլար է վաստակել նավթի գնի սրբագրման հաշվին: