Բաժիններ՝

Ադրբեջանական զինուժի կորուստները 2018թ․ նոյեմբերին․ Razm.info

Razm.info. 2018թ. նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում բաց աղբյուրներից արձանագրվել է մահվան 3 դեպք, բոլորը՝ ոչ մարտական։ Գրանցվել է նաև մեկ վիրավոր։

Կորուստներ

Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի Թարթառ շրջանի զորամասերից մեկում ոչ մարտական պայմաններում մահացել էր Սալյանի բնակիչ Միրմահմուդ Աղաևը (Mirmahmud Ağayev)։ Նշվում էր, որ Աղաևը զորակոչվելիս ունեցել է հիվանդություն (հավանականություն կա, որ՝ թրոմբոզ), որի մասին չեն իմացել, իսկ նոյեմբերի 11-ին զորամասում սրսկման ժամանակ սրտի կաթված է ստացել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս զինծառայողի մահվան մասին որևէ հայտարարություն չէր արել, և այս թաքցրած կորստի մասին մենք տեղեկացել ենք դեկտեմբերի 11-ին՝ բաց աղբյուրների ուսումնասիրությունից։

Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի շենքերից մեկում պայթյուն էր եղել, ինչից շենքի մի հատվածը փլուզվել էր։ Փլատակների տակ մնացած քաղաքացիների թվում եղել են նաև երկու զինծառայող, որոնցից մեկը՝ 1994 թ. ծնված Ջումա Ջումալզադե Սալեհ օղլուն (Cuma Cumalzadə Saleh oğlu) տեղում մահացել էր։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս