
«Մենք շատ շահագրգռված ենք, որ Իրանից ներդրումներ հոսեն Հայաստան»

Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմամբ: Այդ մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք շատ շահագրգռված ենք, որ Իրանից ներդրումներ հոսեն Հայաստան, շատ զբոսաշրջիկներ գան: Ընդհանրապես, մտադիր ենք Իրանի հետ մեր տնտեսական ու քաղաքական հարաբերությունները խորացնել: Դրա համար կան բոլոր նախապայմանները: Մենք մտադրված ենք կառուցողական ու հույս ունենք, որ մեր բարձր մակարդակի փոխայցելություններով այդ բարձր ֆոնը կամրապնդվի»,- ասաց նա: