
ԱՄՆ-ում հրազենի պատճառով մահացության մակարդակը հասել է 50-ամյա առավելագույնին

2017 թվականին ԱՄՆ-ում հրազենի կիրառման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 50-ամյա առավելագույնին: Այդ մասին հայտնել է New York Times-ը:
2017 թվականին զոհվածների թիվը կազմել է 39 հազար 773 կամ 12՝ 100 հազար մարդու հաշվով: Բացարձակ արտահայտությամբ 2016 թվականի համեմատությամբ թիվը մեծացել է հազարով կամ 0,2-ով յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով:
Նշվում է, որ ցուցանիշն աճում է արդեն երրորդ տարին անընդմեջ, մինչ այդ ցուցանիշը կայուն էր մնում 2000-ականների եւ այս տասնամյակի առաջին կեսի ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: