«Այնուամենայնիվ, դա գիտակցված ռիսկային որոշում էր ՀՀ-ի կողմից, քանի որ Սիրիայում ստեղծված վտանգավոր իրավիճակը, ինչպես նաև Արևմուտք-Ռուսաստան առճակատումն այնտեղ որևէ մեկի համար գաղտնիք չէ»,- մեկնաբանեց Նեյլ Մաքֆարլեյնը:
Իտալիայի Սարդինիա կղզում ֆերմերները բողոքում են արտադրանքի գնման ցածր գների դեմ: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է անցկացվել այդ ակցիաներից մեկը։
Պաշտոնապես արդեն հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետություն ՀՀ վարչապետի այցի մասին: Մամուլը, հայկական պաշտոնական շրջանակները, Իրանի դեսպանատունը պարբերաբար անդրադառնում են այդ խնդրին:
Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից, իսկ մնացյալ լրատվամիջոցներն էլ իշխանության կողմից իրականացվող հետապնդումների և սահմանափակումների արդյունքում խիստ կաշկանդված են:
Թուրքիայում 2018-2019թթ. ընթացքում գործազուրկների թիվն ավելացել է 706 հազարով:
Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:
Ուկրաինացիների ավելի քան քառորդ մասը (26,9 տոկոսը), որոնք նախագահական ընտրություններում մասնակցելու են քվեարկությանը, մտադիր է պաշտպանել շոումեն Վլադիմիր Զելենսկուն. վարկանիշում նրան հաջորդում են պետության ներկայիս ղեկավար Պյոտր Պորոշենկոն (17,7 տոկոս) եւ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն (15,8 տոկոս):
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել:
«Կառավարության ծրագիրն ընդունվեց անփոփոխ, չնայած այդ հանգուցալուծումը պարզ էր ի սկզբանե՝ ուժեղը պիտի հաղթեր թույլին, իսկ այդ ուժը՝ ամբիոնից գոռալով խոսացող վարչապետին ու իր ղեկավարած ուժին տվել է սպասումներով թուլացած միլիոնավոր քաղաքացի՝ 70 տոկոսանոց ձայներով»
«Երևանում հնչեղ դատավարություն է ընթանում»:
Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելու՝ ՀՀ իշխանությունների որոշումն արժանացել է բավական սուր քննադատությունների ոչ միայն երկրի ներսում, այլ նաև մեր արտաքին գործընկերների կողմից։ Բոլոր այդ քննադատություններին ի պատասխան իշխանությունը լռում է»։
«Խոսո՞ւմ են դրա մասին, թե՞ ոչ: Մենք այս մասին տեղյակ չենք, ու սա անհանգստացնում է բոլոր այն փորձագետներին, ովքեր կարծում են, որ այդ պայմանավորվածությունների չկատարվելը շատ մեծ վնաս է հասցնում հենց հայկական կողմերին»
Մյունխենում մեկնարկել է Մյունխենի անվտանգության համաժողովը: Հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով մասնակցում է համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Սոչիում երեկ մեկնարկել են Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքները: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ևս մասնակցել է համաժողովի աշխատանքներին: Համաժողովի բացման ժամանակ ծավալուն ելույթով հանդես է եկել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Սոչիում ավարտվել է ՌԴ, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովը:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել Պակիստանից ժամանկավորապես հետ կանչել իր դեսպանին Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում իրականացված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի զոհ է դարձել, ըստ վերջին տվյալների 45 մարդ:
Եվրախորհրդարանի պատվիրակությունը փետրվարի 17-ին կժամանի Վենեսուելա, որպեսզի մի քանի հանդիպում անցկացնի, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի հետ:
Նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են Ռուսաստանի եւ Բելառուսի ոչ միայն այսօրվա հարաբերությունները, այլեւ դրանց ապագա զարգացման համատեքստում, այդ թվում՝ պետությունների ղեկավարների փոխվելուց հետո:
Չինաստանի ղեկավարի համապատասխան հայտարարությունը մեջբերել է «Սինհուա» գործակալությունը։
2018 թվականի թավշյա հեղափոխությունը լրջագույն փոփոխություններ հարուցեց նաև զանգվածային լրատվության միջոցների բնագավառում: Այդ փոփոխությունները մասամբ նոր էին, մասամբ՝ նախկինից եկող, հաճախ թաքնված հիմնախնդիրների արտահայտություններ էին: Հետհեղափոխական առաջին շրջանում թվում էր, թե մամուլի համար ստեղծվել են նոր հնարավորություններ:
Պեկինում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական բանակցությունները փետրվարի 15-ին ավարտվել են առանց հետագա համագործակցության պայմանների համաձայնեցման, սակայն երկու կողմերը նշել են, որ փոքր-ինչ մոտեցել են համաձայնությանը:
Դեռ պարզ չէ, թե կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը գործադիրը երբ կուղարկի Ազգային ժողով։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ի պատասխան 168.am-ի հարցի՝ նախագիծը ե՞րբ կուղարկվի ԱԺ, դժվարացավ որևէ ժամկետ նշել։
Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի, ասել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը՝ Գերմանիայում Հայդելբերգի համալսարան այցի ընթացքում, հայտնում են նախագահի նստավայրի մամուլի ծառայությունից:
ԱՄՆ Պետքարտուղարությունը Սիրիայում հայկական զորախմբի ներկայության առնչությամբ ունի բավականին կոշտ դիրքորոշում։ Վերջինիս տարածած հայտարարության մեջ նշված է, որ չեն պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով թե ռազմական ուղղվածության.
«Պարոն վարչապետի գործելաոճն իմանալով՝ ես վստահ եմ, էդ հայտարարությունից առաջ կոնկրետ պետական պաշտոնյաների հետ խոսել է: Ես համաձայն եմ, որ էդպես պետք է չլինի, և կարող եմ ասել, որ վարչապետի հետ մեր բոլոր հանդիպումների ընթացքում նման օրակարգ չի եղել: Այնպես չէ, որ գնդակ է գալիս, ես պետք է կրծքով վերցնեմ։ Ես ասում եմ՝ դա ինձ չի վերաբերում, որովհետև ես այդպես չեմ անում։ Ես տարակուսած եմ, որ կան լրատվամիջոցներ, որ միանգամից ենթադրեցին, որ դա վերաբերում է ինձ»:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում առաջարկությունների փաթեթով հանդես գալ: Առաջարկներից մեկն էլ վերաբերելու է նախընտրական քարոզչության մասին հստակ սահմանում ունենալուն:
Վրաստանը խանդավառությամբ կպաշտպանի ՆԱՏՕ-ի ուժեղացված ներկայությունը սեւծովյան տարածաշրջանում:
Հայկական էլիտաները ճշնող մեծամասնությամբ արևելյան արժեհամակարգի կրողներն են՝ իշխանության կողքին միշտ տեղավորվելու չթաքցվող ձգտումով։ Նրանք չեն օգնում իշխանություններին՝ երկրի առաջընթացի հարցում, նրանք ուղղակի տեղավորվում են իշխանության կողքին։
Հնդկաստանի իշխանությունները Ջամուի եւ Քաշմիրի նահանգում իրականացված ահաբեկչական գործողությունից հետո Պակիստանին կզրկի առեւտրական բոլոր արտոնություններից, որոնք երկրին տրամադրվել են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան:
Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը: