
Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՔԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.
«Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՔԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով Հատուկ քննչական ծառայությունն այսօր նախաքննության ավարտ է հայտարարել:
Նախաքննության ավարտ է հայտարարվել ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալումն, այնպես էլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը»: