ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է փետրվարի 28-ից մարտի 1-ը Տվերում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի կատարելագործմանն ուղղված 4-րդ միջազգային ռազմագիտական համաժողովին:
Առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Իլհամ Ալիեւի հետ։ Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կա նախնական համաձայնություն՝ ընդգծելով, որ այդ լինելու է առանց օրակարգի հանդիպում:
«ԿԳ նախարարի այդ հայտարարությունը կարդալուց հետո ինձ մոտ հարց առաջացավ՝ բա հոկտեմբերի 27-ի՞ դեպքերը, ինչո՞ւ է այսօրվա իշխանությունը սևեռվել Մարտի 1-ի վրա»։
Հանոյում կայացած ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովն ավարտվեց ձախողմամբ՝ դառնալով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պարտությունը:
Ռուսաստանը գործադրում է նշանակալի, վճռական ջանքեր՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին, որպեսզի գտնեն խաղաղ կարգավորման ուղիներ:
Մոսկվան պաշտպանում է երկխոսությունը շարունակելու Վաշինգտոնի եւ Փհենյանի տրամադրվածությունը, որը պետք է ամրապնդվի միմյանց ընդառաջող քաղաքական քայլերով:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հայտարարել է, թե Վրաստանի և Ադրբեջանի տարածքների շարունակվող շրջափակումը խոչընդոտում է երկու երկրների զարգացմանը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է ամենակարճ ժամկետում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ անձամբ հանդիպելու մտադրության մասին, ժամկետները կհամաձայնեցեն դիվանագիտական կապուղիներով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վիետնամից մեկնեց առանց միջուկային գործարքի, որը հույս ուներ կնքել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ, ինչը նրան կարեւոր հաղթաթղթից զրկեց 2020 թվականի նախագահի ընտրությունների մրցարշավի նախաշեմին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացրել Ալեքսանդր Ազատի Սարգսյանին առնչվող քրեական գործի և դրա շրջանակներում պետական բյուջե փոխանցված գումարների վերաբերյալ:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սկսած 18-րդ դարի սկզբից, իսկ ավելի ստույգ՝ Իսրայել Օրու նախաձեռնությունից՝ սկիզբ դրվեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը, որը ժամանակի ընթացքում վերաճեց դաշնակցային ամուր հարաբերությունների:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը թողնում է այդ պաշտոնը եւ վերադառնում է ԱԳՆ համակարգ:
Հնդկաստանի Դելի քաղաքի մետրոյում փետրվարի 27-ի երեկոյան տագնապի կարմիր մակարդակ է սահմանվել Քաշմիրի տարածաշրջանում Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանին իրադրության սրվելու պատճառով:
Իշխանության որոշ ներկայացուցիչների ցինիզմն ու պարզունակությունը սահմաններ չունի: Կոնկրետ այս դեպքում խոսքը Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի մասին է:
Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն:
Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մահմուդ Քուրեշին հայտարարել է, որ Իսլամաբադը կարող է Դելիին վերադարձնել խոցված հնդկական ինքնաթիռի՝ ձերբակալված օդաչուին՝ լարվածության թուլացման համար:
Հանոյում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքը «հարված դարձավ» Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համար:
Եվրամիության 17 անդամ երկրներ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հասցեագրված ուղերձ են ստորագրել՝ կոչ անելով ԵՄ-ի միասնական շուկան պաշտպանել Ֆրանսիայի եւ Գերմանիայի բարենորոգչական նախաձեռնություններից:
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում նշանակված կամ նշանակվող դեսպանները պետք է հանդիպումներ ունենային ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ:
Թբիլիսիի Կազբեգի պողոտայում զինված մարդիկ ավազակային հարձակում են գործել Liberty bank-ի մասնաճյուղի վրա:
Նրա խոսքով՝ մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգությունը հենց այնպես տեղի չի ունեցել, նախապես ծրագրված է եղել, որ պետք է հենց այդ օրը զոհեր լինեն։ Նա հիշեցրեց, որ դեռևս 2008 թվականի հունվարի 22-ին Լ. Տեր-Պետրոսյանը բազմամարդ հավաքի ժամանակ հանդես է եկել հանտարարությամբ, որի ժամանակ ընթերցել է Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը։
Կորեայի Հանրապետությունը հիասթափված է Վիետնամում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների գագաթնաժողովի ելքից:
«Առաջ քաշված հարցը իրավական տեսանկյունից միանգամայն կամայական է, որովհետև չկա ոչ մի լուրջ հիմնավորում։ Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ, որի ավարտին դեռ մեկ տարի կա և կասկածի տակ դրա լեգիտիմությունը ոչ ոք չի կարող դնել»,-ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ավարտից հետո ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է 31 տարի առաջ Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը:
Պակիստանի իշխանություններն անորոշ ժամանակով դադարեցրել են Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ Samjhota Express գնացքի շաբաթական երկու անգամ երթեւեկությունը՝ կապված երկու երկրների հարաբերություններում լավածության աճի հետ:
Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը հանդես է եկել Սումգայիթի ջարդերի վերաբերյալ հայտարարությամբ, որում դատապարտել է շուրջ 3 տասնամյակ առաջ Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունները:
Փետրվարի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ մարտի 1-ին երթ է անցկացնելու Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան և երթի ընթացքում ուղերձով կդիմի ժողովրդին։
168.am-ի հարցին՝ շահերի բախում չկա՞ նրանում, որ 2 եղբայրներ՝ Սամվել և Դավիթ Ադյանները, աշխատում են նույն կառույցում, ՊՎԾ վարչությունների պետեր են, Դ.Սանասարյանը պատասխանեց, որ նրանք հորեղբոր տղաներ են, օրենքի խախտում չկա, խնդիր կարող էր լինել, եթե մեկը մյուսի ենթական լիներ, սակայն այս պարագայում նրանց գործառույթները որևէ ձևով չեն խաչվում։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չի բացառել չորրորդ ժամկետով կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահի պաշտոնում իր վերընտրվելը, որը դառնում է կառավարության ղեկավար:
ԱՄՆ-ը փորձում է հասնել այն բանին, որ Պակիստանը եւ Հնդկաստանը վերջ տան լարվածության բորբոքմանը վերահսկողության գծի գոտում եւ հույս ունի, որ շուտով իրադրությունն այնտեղ կնորմալանա: