Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 1-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Ուրախ ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած Ձեր և Ձեր գլխավորած ՀՀ պատվիրակության պաշտոնական այցը արձանագրեց սպասված և գոհացուցիչ արդյունքեր։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակություն է հայտնել ՌԴ Դաշնության խորհրդում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթի կապակցությամբ և սատարում ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ նրա կողմից արտահայտված դիրքորոշմանը։
Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը:
«Երեկ նախագահ Տեր-Պետրոսյանը ենթարկվել է ատամնաշարի հետ կապված վիրահատական միջամտության: Այդ պատճառով Առաջին նախագահը չի կարող մասնակցել այսօր՝ Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին նախատեսված երթին»: Այդ մասին iLur.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցեց Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությանը, որի մասին հաճախ բարձրաձայնում են նրա փաստաբանները, նկատեց՝ աշխարհում գոյություն չունի բացարձակ անձեռնմխելիություն, միայն առանձին դեպքերում է սահմանվում, թե մարդը երբ կարող է լինել անձեռնմխելի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 4-ին կմեկնի Բրյուսել: Այս մասին նա հայտարարել է մարտի 1-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը: «Երկուշաբթի օրը պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու հետագա անելիքները»,- նշել է Փաշինյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Ուկրաինայի բնակչության կրճատումն սպառնում է երկրի ազգային անվտանգությանը եւ սպառնալիքի տակ է դնում ազգի գոյությունը:
«Պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել: Կարծես մեր ավանդական հանդիպումները շարունակվում են: Մեր զրույցը սկսելուց առաջ ուզում եմ Ձեզ շնորհավորել, որովհետև լսել եմ, որ շատ հաջող էր Ձեր այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Ուրախ կլինեմ լսել այդ այցելության մանրամասները: Բոլոր դեպքերում, այն բոլոր արձագանքները, որ լսել եմ՝ և՛ ներսից, և՛ դրսի որոշ բարեկամներից, դրական են եղել: Այնպես որ, ուզում եմ շնորհավորել, որ հաջող այցելություն է եղել»,- նշել է Արմեն Սարգսյանը:
«Կարծում եմ, որ առաջիկայում դատարանների կողմից պետք է մեկնաբանվի, թե ինչ է նշանակում՝ «սահմանադրական կարգի տապալում», սա մենք բոլորս փորձում ենք մեր տրամաբանությամբ մեկնաբանել, բայց չկա կոնկրետ մեկնաբանություն»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մեծ հույսեր չի կապում Եվրասիական տնտեսական միության հետ, որն ավելի ու ավելի շատ է քաղաքականացվում։առումով:
ԱՄՆ կոնգրեսականներ Ջուդի Չուն և Թերենս Ջոն Քոքսը հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Սումգայիթում 31 տարի առաջ հայկական ջարդերը և հույս հայտնելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է PDVSA նավթընկերության գրասենյակը Լիսաբոնից տեղափոխել Մոսկվա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Բրազիլիայի Մինաս-Ժերայսի նահանգում Vale ընկերության ամբարտակի ճեղքման հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է մինչեւ 186:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսում է, որ 2019 թվականին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակ կտանի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են հանդիպելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին:
«Մարտի 1-ի ողբերգական բախումը շարունակությունն էր այն ճակատագրական ընթացքի, որում հայտնվել էր Հայաստանի Հանրապետությունը այն օրվանից ի վեր, երբ 1996 թ. սեպտեմբերին, մինչ այդ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, պարտվելով նախագահական ընտրություններում, հրաժարվեց հեռանալ, և ուժային կառույցների պարտադրանքի միջոցով, փորձեց երկարացնել իր իշխանությունը»։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը համաձայն չէ, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծն ուշացվում է։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ երեկ ավարտվել է ժամկետը, երբ նախագիծը պետք է մնար e-draft կայքում։
Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (CAA) մարտի 1-ին հաստատել է, որ երկրի օդային տարածությունը փակ կմնա մինչեւ մարտի 4-ը։
«Առհասարակ, մարդկանց մահը քաղաքական նպատակների համար շահարկելն աընդունելի է, ինչպես նաև սրբապղծություն է, երբ երթի կազմակերպմանը մասնակցում են մարդիկ, որոնք եղել են բարիկադների հակառակ կողմում ու կրել են զենք ու ստացել հանդերձանք այդ նպատակի համար»։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2008 թվականի մարտի 1-ի գիշերը հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, արտակարգ դրության որոշման հետ կապված:
«Մտքներիցդ հանեք, նոր բաբելոնյան աշտարակաշինություն Հայաստանում չի լինելու». Էդուարդ Շարմազանով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը պատահական մարդ չէ համակարգում, նա ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախկին նախագահ, Արաբկիրի դատարանի նախկին նախագահ, դասախոս, այժմ թոշակի անցած Մհեր Խաչատրյանի որդին է։
Ուկրաինայում հնարավոր չէ խաղաղության հասնել առանց Ռուսաստանի հետ բանակցությունների:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Վիետնամից հայրենիք վերադառնալու ճանապարհին կարող է հանդիպում անցկացնել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ:
Պակիստանը հուսով է, որ կհաջողվի խուսափել Հնդկաստանի հետ լիամասշտաբ ռազմական հակամարտությունից. հակառակ դեպքում այդ պատերազմը կհանգեցնի «երկուստեք ինքնաոչնչացման»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թականին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին ցուցում է տվել իր փեսա եւ ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին գաղտնի տեղեկատվության հասանելիություն տրամադրել՝ չնայած հետախուզության աշխատակիցների եւ իրավաբանների առարկություններին: