![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ ԶՈՒ շտաբի պետը մասնակցում է ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգի կատարելագործմանն ուղղված համաժողովի
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/965982.jpg)
ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է փետրվարի 28-ից մարտի 1-ը Տվերում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի կատարելագործմանն ուղղված 4-րդ միջազգային ռազմագիտական համաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։