Բաժիններ՝

Թբիլիսիում կողոպտել են Liberty bank-ը

Թբիլիսիի Կազբեգի պողոտայում զինված մարդիկ ավազակային հարձակում են գործել Liberty bank-ի մասնաճյուղի վրա: Այդ մասին հայտնել է Rustavi2 հեռուստաաալիքը:

Թե որքան գումար է հափշտակվել, ստույգ հայտնի չէ: Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Բանկի աշխատակիցները ձեռնպահ են մնում զանգվածային լրատվամիջոցներին տեղեկատվություն տրամադրելուց: Ոստիկանությունն արդեն հարցաքննել է նրանց:

Հարուցվել է քրեական գործ «կողոպուտ» եւ «հրազենի հակաօրինական ձեռքբերում, պահում եւ կրում» հոդվածներով: Կողոպտիչներին սպառնում է 2-ից մինչեւ 7 տարվա ազատազրկում, հաղորդել է «Sputnik Վրաստան»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728