Նաիրի Պետրոսյանը վերադառնում է ԱԳՆ համակարգ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը թողնում է այդ պաշտոնը եւ վերադառնում է ԱԳՆ համակարգ:

Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:

«2010 թվականին ՀՀ ԱԳՆ-ից գործուղվեցի ՀՀ Նախագահի աշխատակազմ, որի շնորհիվ մասնագիտական գործունեության նոր ասպարեզ բացվեց իմ առջև: Այդ տարիների ընթացքում եղել եմ մեր պետության արտաքին քաղաքական բազմաթիվ կարևոր իրադարձությունների ականատեսն ու դրանց նախապատրաստման մասնակիցը: Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին այդ պատվաբեր հնարավորությունն ինձ ընձեռելու համար:

Այժմ եկել է իմ բուն մասնագիտությամբ և կյանքի գործով նորից զբաղվելու ժամանակը: Ցանկությունս է վերադառնալ դիվանագիտական ծառայություն՝ գիտելիքս և փորձս Հայաստանի Հանրապետությանն ի սպաս դնելու համար: Այս հարցը քննարկել եմ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ` խնդրելով ազատել ինձ գրասենյակի պատասխանատուի աշխատանքից», – գրել է Նաիրի Պետրոսյանը:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ երրորդ նախագահի որոշմամբ իր գրասենյակի պատասխանատուի պարտականությունները կստանձնի Մերի Հարությունյանը:

2010 թվականին ՀՀ ԱԳՆ-ից գործուղվեցի ՀՀ Նախագահի աշխատակազմ, որի շնորհիվ մասնագիտական գործունեության նոր ասպարեզ բացվեց…

Gepostet von Nairi Petrossian am Donnerstag, 28. Februar 2019

Տեսանյութեր

Լրահոս