Փաշինյանը կհանդիպի Ալիևին

Առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Իլհամ Ալիեւի հետ։ Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կա նախնական համաձայնություն՝ ընդգծելով, որ այդ լինելու է առանց օրակարգի հանդիպում.

«Բայց այդ հանդիպման կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը, ինչը նշանակում է՝ քանի դեռ մենք այս ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, այս շփումները, քննարկումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի»: Այս մասին հայտնում է «Ա1+»-ը:

Նիկոլ Փաշինյանն հիշեցրել է, որ ինքը չի խոսում Արցախի անունից, քանի որ Արցախի Հանրապետությունն ունի իր իշխանությունը։ «Սա շատ կարևոր է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը բանակցային գործընթացում սուբյեկտության նոր մակարդակ ունենա»,- ասել է ՀՀ վարչապետը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728