ՌԴ-ն գործադրում է նշանակալի ջանքեր ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու գործում. Զախարովա

Ռուսաստանը գործադրում է նշանակալի, վճռական ջանքեր՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին, որպեսզի գտնեն խաղաղ կարգավորման ուղիներ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ղարաբաղյան արյունալի հակամարտությունը հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Ռուսաստանը միշտ համարել է և շարունակում է այն համարել մեծ ողբերգություն: Աջակցելով կողմերին՝ մեր երկիրը ջանքեր է գործադրում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար: Տարածաշրջանում մեր քաղաքականության շրջանակում մենք հետագայում էլ առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու այս հարցին»,-ասաց Մարիա Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728