44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով Գյումրիի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանին, գրում է. «Սարիկ Մինասյան, խոսքս ուղղում եմ քեզ. վաղը քեզ սպասում եմ Շիրակի պանթեոնում ու նայես տղերքի նկարներին ու իմ աչքերին, ասես՝ ով չի կռվել։
Հայաստանը շարունակում է առաջ քաշել Ադրբեջանին ուղղված առաջարկը՝ կնքել սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ պայմանագիր: Սրա մասին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում հերթական անգամ խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Առաջարկում եմ Սարիկ Մինասյանին գնալ Եռաբլուր և տեսնել՝ կռվել ենք, թե չենք կռվել․ Ռուբեն Մխիթարյան
Ինձ համար կարևոր է լսել, թե ուսանողները ինչպես են պատկերացնում իրենց Գյումրին․ Ռուբեն Մխիթարյան
«Մենք՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը, մասնակցում ենք շատ կարևոր նախագծերի մշակմանը, որոնք ունեն բավականին բարձր ռազմավարական գործառույթ», – ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ Թուրքիայում հանդիպումից հետո, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին առաջին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիա, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Ազգային ժողովում մոտ երկու ժամ է՝ ընթանում է Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ հանդիպումը։ Ներկա են նաև կառավարության ներկայացուցիչներ։ Այս մասին տեղելացնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Մենք շատ ցավալի կորուստներ ունենք՝ մեր հազարավոր երիտասարդ զինծառայողներն իրենց կյանքով են հատուցել քաղաքական իշխանության անպատասխանատվության, ոչ կոմպետենտության և անգործության համար։
«Մենք ունեցել ենք տուրիստական ներհոսքի կրճատում, կա տրանսֆերտների էական կրճատում (հայտարարագրման համակարգի ներդրմամբ՝ ականատես կդառնանք առավել մեծ կրճատման), ռուս-ամերիկյան հարաբերության կարգավորմամբ՝ մենք նաև կկորցնենք վերարտահանման գործոնը»,- շեշտեց տնտեսագետը՝ վերարձանագրելով, որ ՀՀ տնտեսական առաջընթացը վերջին տարիներին ապահովել են վերարտահանումը, տուրիստական այցելություններն ու ՌԴ-ից ՀՀ փոխանցվող տրանսֆերտները։
Կիևում Թուրքիայի դեսպանատան պաշտոնյաները և Ուկրաինայի համայնքների և շրջանների զարգացման նախարարության ենթակայության տակ գործող ենթակառուցվածքների զարգացման և նորացման պետական գործակալության պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայում թուրքական ընկերությունների կողմից իրականացվող նախագծերը և ապագա համագործակցության հնարավորությունները։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ռումինիայի նախագահական ընտրությունների թեկնածու Կալին Ջորջեսկուին ոստիկանությունը բերման է ենթարկել հարցաքննության՝ կապված 2024 թ. նոյեմբերին նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների հետ. ընտրություններում նա հաղթել էր, սակայն արդյունքները չեղյալ էին հայտարարվել: Բերման ենթարկվելու մասին հաղորդագրություն է տարածվել Ջորջեսկուի ֆեյսբուքյան էջում։
«Այս թեման գոնե անհատները, հասարակական կազմակերպությունները պետք է միջազգային հարթակներում միշտ բարձրացնեն, որպեսզի Ադրբեջանը գոնե զգուշավորություն ցուցաբերի ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի հարցում։ Ուզում եմ հիշեցնել մի իրադարձության մասին, որը տեղի ունեցավ Արցախի բլոկադայի ժամանակ, երբ ՄԱԿ միջազգային դատարանը որոշում կայացրեց, սակայն ադրբեջանական կողմն ուղղակի թքած ունեցավ դրա վրա ու շարունակում էր ճանապարհը փակ պահել։
Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը։
Նախագծի մրցութային ընթակարգով նախատեսվում է գնահատող փորձագիտական հանձնաժողովի ձևավորվում՝ համաձայն «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի։
Լավրովը նաև հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ, որի ընթացքում քննարկվել է էներգետիկ և ներդրումային ոլորտներում երկու երկրների համագործակցությունը։
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ «Թուրքիան ուժեղ և առանցքային երկիր է տարածաշրջանում, որն, անշուշտ, կարևոր դեր կխաղա խաղաղության ապահովման և հրադադարի պահպանման գործում»։
Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը հայտարարեց, որ իշխող կուսակցությանը անդամակցելուց հետո իր մոտ միակ բանը, որ փոխվել է, քաշն է։ Ըստ թեկնածուի, արդեն 7 կիլոգրամ նիհարել է։
Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցն առայժմ հստակորեն չի քննարկվել, բայց այս թեման կարծարծվի ուկրաինական ճգնաժամի կարգավորման շրջանակներում
ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ գաղտնի տվյալների հասանելիությունից զրկվել և աշխատանքից հեռացվել են հետախուզական գործակալությունների այն աշխատակիցները, որոնք անպարկեշտ առցանց զրույցների են մասնակցել Անվտանգության ազգային գործակալության (NSA) ներքին հարթակում: Այս մասին հայտնում է «Fox News» հեռուստաալիքը։
Նիստի ընթացքում հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը:
Կողմերը համաձայնել են շարունակել փաստաթղթի մշակման շուրջ տարվող աշխատանքները։
Զրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում «ռասիստական օրենքներ» չպետք է լինեն։
Պետությունները համագործակցում են առևտրի, տնտեսության, էներգետիկայի, տարածաշրջանային անվտանգության և կրթության ոլորտներում։
Եթե մտածում եք, որ Հայաստանի վարչապետի աթոռին բազմելու համար հերթ է, ապա դուք սխալվում եք: Ո՞վ կուզենա ղեկավարել մի երկիր, որի անվտանգային ամբողջ համակարգը ոչնչացված է, տնտեսությունը կոլապսի մեջ է, ամենաառողջ ու հեռանկարային սերունդը սպանված է, որն ունի 10000-ից ավելի նոր հաշմանդամ, տասնյակ հազարավոր փախստականներ, ոչնչացված պետական ինստիտուտներ ու պետական ապարատ, որ գրեթե կազմալուծված է։
Բոլորին կանչել են Արգիշտի 1՝ հրահանգավորում անելու. խայտառակություն է. ավագանու անդամ
Լավրովը նշել է, որ երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն կողմերի միջև կուտակված խնդիրները։
«Այլևս ժամանակ չկա պառակտման։ Կա մեկ ընտրություն՝ նոր, վերջնական կապիտուլյացիա՞, թե՞ ազգային վերականգնաված արժանապատվություն։ Փաշինյանի իշխանությունը գոյատևում է միայն այն ժամանակ, երբ մեր ժողովուրդն ու քաղաքական ուժերը բաժանված են»։