Բաժիններ՝

Վրաստանի արտգործնախարարը Թուրքիա կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ ծաղկեպսակ է դրել Աթաթուրքի գերեզմանին

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին առաջին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիա, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Պաշտոնական հանդիպումներից առաջ արտգործնախարարն այցելել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան և ծաղկեպսակ դրել նրա գերեզմանին։

Մակա Բոչորիշվիլին հուշամատյանում գրառում է թողել:

Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, նախատեսվում է նաև հանդիպում Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728