Անկարան պատրաստ է աջակցել Կիևին երկիրը վերակառուցելու գործում

Կիևում Թուրքիայի դեսպանատան պաշտոնյաները և Ուկրաինայի համայնքների և շրջանների զարգացման նախարարության ենթակայության տակ գործող ենթակառուցվածքների զարգացման և նորացման պետական ​​գործակալության պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայում թուրքական ընկերությունների կողմից իրականացվող նախագծերը և ապագա համագործակցության հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ Ուկրաինայի վերակառուցման ծրագրերը և պլանավորման գործընթացը շարունակվում է։ Օրակարգային հարցերի թվում են ենթակառուցվածքների զարգացումը, մայրուղիներում գործող մաքսային դարպասների նորացումը, նորերի կառուցումը և վճարովի մայրուղիների համակարգի ստեղծումը։

Ուկրաինայի իշխանությունները թուրքական կողմին են փոխանցել 2025 թվականի համար նախատեսված ծրագրերը, որոնք վերաբերվում են էներգետիկայի ու էներգաարդյունավետության, ինչպես նաև սոցիալական բնակարանաշինության և ջրամատակարարման ոլորտներին։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել են Անկարայում, որտեղ Էրդողանը Զելենսկիին փոխանցել է, որ թուրքական ընկերությունները պատրաստ են աջակցել Ուկրաինային պատերազմի պատճառած վնասը վերականգնելու և վերակառուցման հարցում։

Տեսանյութեր

Լրահոս