Գնում չհանդիսացող ծախս «ընթացակա՞րգ»։ «Գնումների մասին» ՀՀ օրենքն այդպիսի ընթացակարգ չի նախատեսում։
Սիրիան երեքշաբթի դատապարտել է Իսրայելի ներխուժումն իր տարածք և կոչ է արել նրան դուրս բերել զորքերը, ըստ Reuters-ի՝ ասված է ազգային երկխոսության գագաթնաժողովի վերջնական հայտարարության մեջ, որը հրավիրել էին Սիրիայի նոր իսլամիստական իշխանությունները՝ երկրի համար քաղաքական ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով:
Փետրվարի 25-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը։ Այս մասին «Ազատությանը» հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ լավ քննարկում է ունեցել՝ խոսելով նաև եվրոպական համագործակցության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքների շուրջ համախմբվելու կարևորության մասին։ Իսլանդիայի արտգործնախարարն այդ մասին գրառում է կատարել X հարթակի իր էջում։
«ԵՄ կողմից ազդակը չի եղել։ Բացի այդ, ԵՄ գնացողներ, այն ամենը, ինչ տեսնում եք Ուկրաինայում, դա ձեզ արդյոք ոչինչ չի՞ ասում, այսօր քննարկում են ուկրաինական ռեսուրսների օգտագործման հարցը, այսօր ԱՄՆ-ը ասում է՝ մինչև հիմա Ուկրաինային ինչ խոստացել են, հիմարություն է եղել, ինչ փող էլ ստացել են, պետք է հետ տան։ Լավ, դա մեզ համար դաս չի՞։ Այսօր մի ամբողջ Ուկրաինա կանգնեցրել են փաստի առաջ, ասում են, որ՝ սխալ ակնկալիք եք ունեցել»,- ասաց Կարեն Բեքարյանը՝ ընդգծելով՝ արդյո՞ք նույնը չեն ուզում անել Հայաստանի հետ, չէ՞ որ, երբ ուզում են աշխարհաքաղաքական վեկտոր փոխել, մինչև հասնեն մյուս տանիքի տակ, արանք է գոյանալու, և հարցական է՝ ինչո՞վ է լցվելու Հայաստանի դեպքում։
Ի դեպ, տիկին Գալյանն ի պատասխան Մամիջանյանի հայտարարեց, թե իշխանության ճյուղերը տարանջատված են Հայաստանում. նա, մեղմ ասած, ստում է և եվրոպացի գործընկերները դա շատ լավ հասկանում են, հաշվի առնելով այն փաստաթղթերը, որոնք վերջին տարիներին եվրոպական կազմակերպություններում հրապարակվում են Հայաստանի «ձեռքբերումների» մասին նույն դատաիրավական համակարգի կամ հենց նույն ժողովրդավարության վերաբերյալ:
Այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթա Տարարը՝ հավելելով, որ ապագայում հնարավոր է դրանց համատեղ արտադրությունը։
Դոնալդ Թրամփը այսօր հայտարարել է, որ շուտով հանդիպելու է Վլոդիմիր Զելենսկու հետ՝ հնարավոր է այս կամ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում, նպատակ ունենալով ստիպել Կիևին ստորագրել հազվագյուտ մետաղների վերաբերյալ պայմանագիրը։
«2025թ. փետրվարի 21 հանրային գործիչ Էդգար Ղազարյանը և նրա փաստաբանները հայտնել են Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված հանրային քրեական հետապնդման մասին։ Ըստ փաստաբանների՝ մեղսագրվող արարքի հիմքում են դրվել Ղազարյանի հրապարակային ելույթները Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ։
2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ, պահանջել էր Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը:
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Սահմանադրական դատարանում իր իմփիչմենթի գործով վերջին նիստի ժամանակ եզրափակիչ ելույթում ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից, սակայն նշել է, որ ռազմական դրություն է մտցրել պետության և ժողովրդի շահերից ելնելով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախագահի ելույթի տեքստը հրապարակել են նրա փաստաբանները։
Դոնալդ Տուսկը վնասվածք է ստացել դահուկով սահելիս: Այս մասին Տուսկն ինքն է հայտնել X սոցիալական հարթակում։Նա տեսանյութ է զետեղել, որտեղ կանգնած է՝ հենված երկու հենակներին։ Վարչապետի ձախ ոտքի վրա օրթեզ է ամրացված:
«Մենք ձգտում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ ենք օգնել այդ հարցում», – Թեհրանում Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակից:
Երևանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը ոչ միայն հարթակ էր երկկողմ օրակարգի հարցերի քննարկման համար, այլև հնարավորություն՝ ավելի խորացված վերլուծելու առկա իրավիճակը, գնահատելու ռազմավարական հեռանկարները և հստակեցնելու, թե որ ուղղությամբ է շարժվում Հայաստանը։
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն օրերս Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել էին իրավիճակը Հարավային Կովկասում։ Բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ֆիդանի հետ բանակցություններում հատուկ ուշադրություն են դարձրել Հարավային Կովկասում համագործակցության ընդլայնմանը, կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, ինչպես նաև համատեղ գործունեությանը Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակի շրջանակում։
Լեհաստանը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել ավելի քան 200 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության հերթական խմբաքանակը։Այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբացված գործով դատական նիստը:
Փետրվարի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Փորձ են անում Մարտի 1-ի գործը վերակենդանացնել. օրինականության նշույլ անգամ չկա. Արամ Վարդևանյան
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է միանալ Եվրամիությանը մինչև 2030 թվականը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ԵՄ-ում ընդունելը կարող է օգնել Մոսկվային հետ պահել ապագա ագրեսիայից։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն դեմ է Կիևի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
Այս գործի հետ ով առնչություն ունենում է, հետո նախկին է դառնում. էդ ո՞նց է լինում. Արամ Վարդևանյան
Միջուկային ծրագիր, Ուկրաինա, Մերձավոր Արևելք, Ռեշտ-Աստարա. Լավրովը խոսեց ԻԻՀ-ում քննարկված թեմաներից
Պատրաստ ենք աջակցել Երևանին ու Բաքվին խաղաղության ձեռքբերման հարցում. Իրանի ԱԳ նախարարը՝ Լավրովի հետ ասուլիսին
Լեհաստանը հոժարակամությամբ իր տարածք կընդունի ԱՄՆ-ի լրացուցիչ զորակազմը, եթե Գերմանիայի նոր կառավարությունը հրաժարվի դրանից: Այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է Polsat հեռուստաալիքին:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ուկրաինական և եվրոպական կողմերն իրենց հերթին «հավասարակշռություն չեն ազդարարում»։
#ՈՒՂԻՂ. ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ ԵՎ ԱԲԲԱՍ ԱՐԱՂՉԻԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ. #ՀԻՄԱ
Իշխող կուսակցության ղեկավարությունը հաճախ մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին և որոշ եվրոպացի քաղաքական գործիչների Վրաստանի տարածքում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձի մեջ։