
ՌԴ-ի սառեցված ակտիվների թեման կարծարծվի Ուկրաինայի շուրջ քննարկումներում. Լավրով

Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցն առայժմ հստակորեն չի քննարկվել, բայց այս թեման կարծարծվի ուկրաինական ճգնաժամի կարգավորման շրջանակներում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կատարում կայացած մամուլի ասուլիսում։
«Ինչ վերաբերում է մեր ակտիվներին, որոնք գողացել են ամենից առաջ եվրոպացիները, դուք գիտեք, որ ոչ, այդ մասին կոնկրետ քննարկումներ չեն եղել», – Լավրովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:
«Բայց այն, որ այս թեման որպես կարգավորման մաս չի անհետանա, ոչ մի կասկած չկա, դա բնական է», – հավելել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Նա նշել է, որ «դա հասկանում են նաև ամերիկացիները»։ Լավրովի խոսքով՝ «պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս հայտարարել է, որ ռուսական սառեցված ակտիվների հարցն անհրաժեշտ է դիտարկել, ընդ որում, դիտարկել այն քայլերի հետ, որոնք ի պատասխան ձեռնարկվել են Ռուսաստանի Դաշնության կողմից, և որոնք այս դեպքում վերաբերում են ամերիկյան ընկերությունների շահերին»: