
Սոմալիի մայրաքաղաքում պայթյուններն առնվազն 18 մարդու կյանք են խլել

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշուում փետրվարի 23-ին երկու պայթյունների հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ալ-Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ պայթեցվել են ականապատ մեքենաներ: Նրանցից մեկը պայթել է նախագահական պալատի, մյուսը՝ հյուրանոցի մոտակայքում: Պայթյուններին հաջորդել են կրակոցներ: Վիրավորվել է 20 մարդ:
Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ծայրահեղական իսլամիստական «Աշ-Շաբաբ» կազմակերպությունը, որը սերտ կապերի մեջ է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ: «Աշ-Շաբաբ»-ը պայքար է մղում Սոմալիի իշխանությունների դեմ և խոչընդոտում է ՄԱԿ-ի հումանիտար գործունեությանը: