«Սերժ Սարգսյանին են առաջարկում, թող առաջարկեն». Արթուր Բաղդասարյան

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ՀՀ ապագա վարչապետի պաշտոնում տեսնում է այն անձին, ում թեկնածությունը կառաջադրի իշխող քաղաքական ուժը. «Որովհետև դա իմ և ձեր տեսնելով չէ»,- այսօր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն, կարծես, պատրաստվում է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց.

«Ես կողմնակից եմ, որպեսզի Հայաստանում ստվերային դերակատարում չլինի: Սերժ Սարգսյանին են առաջարկում, թող առաջարկեն: Եվ Սերժ Սարգսյանը, լինելով վարչապետ, իր իշխանության ծավալով պայմանավորված կկրի համարժեք իրավական և քաղաքական պատասխանատվություն իր գլխավորած քաղաքականության համար:

Ես` որպես քաղաքական գործիչ, կողմ եմ բաց գործընթացներին, ոչ թե վարչապետ լինի, օրինակ, Սիմոն Սիմոնյանը, սակայն ղեկավարի Աշոտ Աշոտյանը: Սակայն դա իմ և ձեր որոշումը չէ, դա այն կուսակցության որոշումն է, որն այսօր լիարժեք այդ մանդատը ունի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով` շատ ավելի ճիշտ է, որ վարչապետի պաշտոնում լինի այն մարդը, ով փաստացի ղեկավարն է, այլ ոչ թե մեկը լինի վարչապետ, սակայն ղեկավարի մեկ ուրիշը:

Տեսանյութեր

Լրահոս