
Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորումը 111 աշակերտուհու է առևանգել

«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները Նիգերիայի Յոբե նահանգում առևանգել են 111 աշակերտուհու: Այս մասին հայտնում է PM News-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր միայն 46 աղջկա անհետացման մասին: Բացի այդ, ոստիկանությունը հերքում էր նրանց առևանգման փաստը:
2014 թվականի ապրիլին «Բոկո Հարամ»-ի ահաբեկիչները Նիգերիայում առևանգել էին 276 աշակերտուհու: Խմբավորման ղեկավարն առաջարկել էր փոխանակել նրանց ձերբակալված բոլոր զինյալների հետ, սակայն երկրի կառավարությունը հրաժարվել էր: 2016 թվականի օգոստոսին խմբավորումը հրապարակել էր տեսանյութ, որում, ըստ զինյալների, ներկայացված էին ողջ մնացած աշակերտուհիները: Ահաբեկիչները հայտնել էին, որ նրանց մի մասը օդուժի հարվածների հետևանքով մահացել էին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ առևանգված ավելի քան 20 աշակերտուհի ավելի ուշ ազատ էր արձակվել:Մնացածը գերությունից ինքնուրույն փախել էին:
195 աշակերտուհի համարվում էր անհետ կորած:2017 թվականի մայիսին Նիգերիայի իշխանությունները հայտարարեցին, որ առևանգված 82 աշակերտուհու փոխանակել են «Բոկո Հարամ»-ի զինյալների հետ: