Թուրքական «Haberturk» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Այստեղ շաբաթվա վերջն է» հաղորդման ժամանակ հեռուստադիտողներին բացատրել են, թե ինչպես պետք է գանձ որոնել: Հաղորդմանը հյուրընկալված Ուղուր Քուլաչ անունով քաղաքացին իրեն ներկայացրել է գանձախուզության մասնագետ:
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 13-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով:
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 14:00-ին հանրահավաք են անելու Ֆրանսիայի հրապարակում:
Քիչ առաջ Հայաստանի Ֆրանսիայի հրապարակ եկավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ցանկանում էր տեսնել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին, սակայն նա այնտեղ չէր:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլը թեժ է ստացվում, և 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո կարծես թե վերջնականապես էներգազրկված քաղաքական դաշտը վերադառնում է ակտիվության փուլին, որը սակայն բավականին անորոշ է թե´ իր հեռանկարով, թե´ օրակարգով:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը հայտարարում է, որ եթե կողմ քվեարկի վարչապետի ՀՀԿ թեկնածուին, ապա էլ ի՞նչ ընդդիմություն: Ֆորմալ առումով ամեն ինչ լիովին ճիշտ է, սակայն եթե անգամ «Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկի ՀՀԿ թեկնածուին, դա ամենևին դեռ չի նշանակելու ընդդիմության կնիք:
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ի սկզբանե ցանկացել է նախագահի պաշտոնում առաջադրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, սակայն հետագայում հրաժարվել է այդ գաղափարից՝ մտածելով, որ դա կհանգեցնի իրավիճակի լարման:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները ստիպել են Կարեն Կարապետյանին ժամանակից շուտ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
Ցուցարարները շարունակում են շրջափակած պահել մի շարք կենտրոնական փողոցներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին հայտարարած ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հանուն Հայաստան պետության ճակատի» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները, երեկ բավական բազմամարդ հանրահավաք անցկացրին Ազատության հրապարակում:
«Ադրբեջանում անցկացված ընտրությունների արդյունքները չափազանց կանխատեսելի էին: Պատահական չէր Ադրբեջանի Սահմանադրության վերաձևակերպումը Ալիևի նախագահության օրոք, նա ցանկանում էր նոր ժամկետում ավելի մեծ լիազորությունների տիրապետել, բայց բոլոր դիտորդներն արձանագրեցին, թե ինչպես Ադրբեջանի նախագահը հասավ նման արդյունքի»:
Չինաստանում երեխան ծնվել է այն բանից չորս տարի անց, երբ նրա ծնողները զոհվել են ավտովթարից:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շուրջ երկշաբաթյա քայլարշավը երեկ հասավ Ազատության հրապարակ, որտեղ ակցիայի նախաձեռնողները չորսօրյա շուրջօրյա հանրահավաքներ են անցկացնելու՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը կանխելու նպատակով։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանի խոսքով՝ այս պահին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը, որևէ բան իրենց և դաշինքի կողմից արված հայտարարություններում չի փոխվել:
Պոլիաննա Հոուփը մանուկ հասակում կորցրել է ոտքը ավտովթարի հետեւանքով:
«Հայաստանը հնարավորություն կունենա սկսել իրականացնել համաձայնագրի մեծ մասը, հատկապես՝ այն հատվածները, որոնք առնչվում են ԵՄ իրավասություններին և ոչ ԵՄ անդամ երկրներին, իսկ մեծ հատվածը վերաբերում է ԵՄ-ին»,:
«Սա մի քաղաքական ուժի խնդիր և օրակարգ չէ , և բնական է, որ ազգային համաձայնության կառավարություն պետք է ստեղծվի»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի՝ համաձա՞յն է «Հանուն Հայաստան պետության» ճակատի այն առաջարկի հետ, որ ազգային համաձայնության կառավարություն պետք է ստեղծվի։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անհերքելի ապացույցներ ունի այն մասին, որ Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրություն է:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին ասաց, որ Ազատության հրապարակ չեն վերադառնալու:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազատության հրապարակում մոտեցավ հանրահավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին և հորդորեց պահպանել Սահմանադրությունը, Հավաքների մասին օրենքի համապատասխան հոդվածները:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կոչով՝ Ազատության հրապարակից ժողովուրդը շարժվեց Ֆրանսիայի հրապարակ։
«Սերժ Սարգսյանի ապահոված անվտանգությունը քարոզչական փուչիկ է և մենք պետք է անվտանգության նոր երաշխքիներ ստեղծենք ՀՀ-ում, քանի դեռ այդ փուչիկը չի պայթել և կործանման եզրին հասցրել մեր սիրելի հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,-Ազատության հրապարակում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Քայլ արա՝ մերժիր Սերժին» կոչերով Ազատության հրապարակում մեկնարկեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքը։
«Ժողովուրդը պետք է միշտ զգոն լինի, որովհետև մեր ազգի բախտն ու ճակատագիրն է որոշվելու շուտով։ Այս դժվարին ժամանակաշրջանում մենք՝ որպես ընդդիմադիր ուժ, մեր քայլն ենք անում»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը։
Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության ճակատի», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Մերժիր Սերժին» նախաձեռնության համատեղ հանրահավաքը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 13-ին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում անհանգստություն է հայտնել Սիրիայում իրադրության վատանալու կապակցությամբ:
Ռուսաստանն արտաքսում էՄոսկվայում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Վրաստանի շահերի սեկցիայի աշխատակցին՝ Սկրիպալների գործի կապակցությամբ Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Ռուսաստանի շահերի սեկցիայի աշխատակցին արտաքսելուն ի պատասխան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ պնդումների մանրակրկիտ եւ անկողմնակալ հետաքննություն անցկացնելու նպատակահարմարությունը:
«Ես չեմ բացառում, որ մի օր Սերժ Սարգսյանը, ինչպես դրսից Արմեն Սարգսյանին է բերել, ևս մի քանի հոգի բերի, թիմ կազմի, և ինչպես ժամանակին Սինգապուրի վարչապետը, մի երկու շաբաթում մաքրի դաշտը»:
ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք ապրիլի 6-ին սահմանվել են Ռուսաստանի մի խումբ անձանց ու ընկերությունների նկատմամբ, կարող են լրջորեն ազդել սահմանափակումների ներքո հայտնված ձեռնարկությունների գործունեության վրա՝ սահմանափակելով ԱՄՆ-ի դոլարով առեւտուր անելու եւ պարտքն սպասարկելու նրանց կարողությունը: