Եվրամիությունը տնտեսական կայունությանն աջակցելու նպատակով՝ Վրաստանին մակրոֆինանսական օգնություն ցուցաբերելու որոշում է ընդունել: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի հայտարարությունում:
Պակիստանի Գերագույն դատարանը ապրիլի 13-ին որոշում է կայացրել երկրի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ցմահ արգելել զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ այժմ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն այլընտրանք չունի, ուստի հարկավոր է պետության ղեկավարի լիազորությունները երկարաձգել երկու ժամկետից ավելի։
Սիրիայի կառավարությունն այժմ իր լիակատար վերահսկողությունն է հաստատել Դոումայում, որտեղ ըստ կասկածների, շաբաթ օրն իրականացվել էր քիմիական հարձակում։ Այստեղից դուրս է բերվել ավելի քան 41 հազար մարդ, այդ թվում 3 հազար 300 ապստամբ։
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն վերջնագիր է ներկայացրել ԶԼՄ-ների աշխատակիցների առեւանգողներին, որպեսզի հանցագործներն այն բանի ապացույցներ ներկայացնեն , որ El Comercio թերթի՝ մարտի վերջին առեւանգված երկու թղթակիցները եւ նրանց վարորդը ողջ են: Դրա համար պետության ղեկավարը ելուզակներին տվել է 12 ժամ:
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Ջեյմս Քոմին իր նոր գրքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին «մաֆիայի բոս» է անվանել, որն իրեն շրջապատող մարդկանցից բացարձակ լոյալություն է պահանջում, համարում է, որ ամբողջ աշխարհը տրամադրված է իր դեմ, եւ մի մարդ է, որը ստում է ամեն առիթով։
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Քաղաքական պայքարը բաժանվում է երկու մասի՝ հիմնական եւ օժանդակ։ Հիմնականը՝ տարբեր հարթակներում (նաեւ հանրահավաքներում) ծրագրեր, նպատակներ, գաղափարներ հնչեցնելն է՝ դրանցով ընտրողներին, քաղաքացիներին շահագրգռելը, մոբիլիզացնելը։
Բալթիկ ծովում Կա-29 ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել են դրա անձնակազմի երկու անդամները:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-մարտ ամիսներին ավելացել է 13 տոկոս՝ կազմելով 141, 5 մլրդ դոլար:
Պուերտո Ռիկոյի բնակիչները, ներառյալ մայրաքաղաք Սան Խոսեն, էլեկտրականության համատարած անջատման փաստի առջեւ են կանգնել այն բանից հետո, երբ տապալված ծառը վնասել է էլեկտրահաղորդման գիծը:
Կալիֆոռնիան երեք առանձին նահանգների բաժանելու ամերիկացի միլիարդատեր Թիմ Դրեյփերի առաջարկությունն արժանացել է բնակչության հավանությանը եւ նոյեմբերին հանրաքվի կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններին զուգահեռ:
ԱՄՆ-ը Թուքիային սպառազինության իր համակարգերն է առաջարկել որպես ռուսական զենիթային համալիրների այլընտրանք:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ ներկայացուցիչներն առերևույթ պնդում են, որ անհանգստություն չունեն ապրիլի 17-ի հետ կապված, որ շատ հանգիստ մտնելու են ԱԺ, քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին, այնուհանդերձ, խորհրդարանում «Ելքի» կազմակերպած հրավառությունը նրանց խիստ անհանգստացրել է, ինչը չեն թաքցնում. «Բա որ հանկարծ նախագահի ելույթի ժամանակ մեկը վեր կենա, նման մի բան անի, Նիկոլից ամեն ինչ սպասելի ա»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազարույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել սերտ աշխատանքը եւ միջազգային պատասխան տալ սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառմանը:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը տեւական ժամանակ գործազուրկ էր, շուտով պաշտոն կստանա:
Թուրք-հունական հարաբերությունները շարունակում են լարված մնալ՝ Էգեյան ծովում վիճելի կղզիների, ինչպես նաև Թուրքիայում «լրտեսության» մեղադրանքով կալանավորված հույն զինվորականների պատճառով։
779 կյանք՝ հենց այդքան մարդ է փրկել Հայաստանում գործող Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը:
Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանային պատի կառուցման ֆինանսավորման հետ կապված խնդիրներից վրդովված՝ Թրամփը ապավինեց ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ուժերի օգնությանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը լուրջ աշխատանք ունի, ռուբլու արժեզրկումը կարող է հանգեցնել գնաճի, «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը և միևնույն ժամանակ հավելեց.
ԱՄՆ-ի Չառլսթոն քաղաքի Erep օդանավակայանը Հերկուլես անունով շանն աշխատանքի է ընդունել թռչուններից թռիչքագոտին պաշտպանելու համար:
Պակիստանցի 24-ամյա երգչուհի Սամինու Սամուին սպանել են համերգի ժամանակ, քանի որ վերջինս հրաժարվել է պարել: Միջադեպի վիդոկադրերը հրապարակվել է «The Independent»-ը:
Փասադենայում NASA-ի Հրթիռային շարժման լաբորատորիան (JPL) հրապարակել է Մարսի լանդշաֆթի նոր լուսանկարը։
2017 թվականին աշխարհում կայացված մահվան դատավճիռների թիվը գրեթե 20 տոկոսով նվազել է նախորդ ռեկորդային տարվա համեմատությամբ:
Շուրջ վեց տարի շարունակվող սիրիական պատերազմում ԱՄՆ-ը և Ռուսաստանը Սիրիայում հայտնվել են անմիջական ռազմական բախման շեմին` տարածաշրջանի և ողջ աշխարհի համար անկանխատեսելի հետևանքներով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 12-ին Սիրիայում իրավիճակի հետ կապված տեղի կունենան հանդիպումներ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ իր հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ «հիանալի» կլինի:
Ապրիլի 6-ին ԱՄՆ-ը հրապարակեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հերթական (կարծեմ՝ հոբելյանական 50-րդ) ցանկը: Ռուսաստանի իշխանությունների պատասխանը նույնն էր` նորույթ չէ և հետևանքներ չի ունենա: Այդպես ԽՍՀՄ ղեկավարությունն էր խոսում ԱՄՆ նախագահ Ռեյգանի պատժամիջոցների մասին:
Boeing ամերիկյան ինքնաթիռաշինական կոնցեռնը 2018 թվականի առաջին եռամսյակում 184 ինքնաթիռ է մատակարարել հաճախորդներին՝ գլխավոր մրցակցի՝ Airbus-ի 121-ի դիմաց:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս Սիրիային հարվածելու որոշում չի կայացրել:
«Քաղաքական կյանքի և որակի համար առաջնային պատասխանատուն իշխանությունն է։ Բայց հենց սկզբից ձևավորվել է մի համակարգ, որտեղ այլ զարգացում գործնականում սկսել է բացառվել։ Երբ ընտրական մեխանիզմն է սկսում ոչնչացվել, քաղաքական համակարգը չի կարող զարգանալ այլ կերպ, քան մենք տեսել ենք»: