 
                        ԱԱ-2025. Մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը
 
                                    Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 5-ին Հայաստանը կունենա կունենա մեկ մասնակից: Պայքարի մեջ կմտնի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2025 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 22-ամյա Գոռ Սահակյանը, որը հանդես կգա 71 կգ քաշային կարգում:
Գոռ Սահակյանը 2018 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2021 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն, 2022 թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2022 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        